Չար կատակ
Չար կատակ ռուս.՝ Розыгрыш | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2008 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Andrey Kudzinenka? |
Պրոդյուսեր | Պավել Լունգին |
Դերակատարներ | Յանա Եսիպովիչ |
«Չար կատակ», ռուսական գեղարվեստական ֆիլմի ռիմեյք, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Կուդինենկոն 2008 թվականին։ Վլադիմիր Մենշովի համանուն ֆիլմի հիման վրա։ Ֆիլմի պրոդյուսերն էր Պավել Լունգինը, ում հայրը՝ Սեմյոն Լունգինը, գրել էր Մենշովի ֆիլմի սցենարը[1]։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունները տեղի են ունենում Մոսկվայի սովորական դպրոցում։ Ամեն ինչ սկսվեց դասարանի ղեկավար Օլեգ Կոմարովի կատակով. նա համոզեց իր համադասարանցիներին կատակել անգլերեն լեզվի երիտասարդ սովորողի հետ՝ ի պատասխան վատ գնահաականի։ Միևնույն ժամանակ դասարանում հայտնվում է նոր աշակերտ Իգոր Գլուշկոն։ Առաջին դասի ժամանակ նորեկը հիացնում է ուսուցչին անգլերենի իր իմացությամբ։ Նա նաև երգեր է գրում և երազում երաժշտական խումբ ունենալու մասին։ Կոմարովը գիտակցում է, որ իր լիդերի դիրքին վնաս է հասցվել և փորձում է շտկել իրավիճակը։
Առաջին կատակից հետո պրակտիկանտը հասկանում է, թե ով է դա կազմակերպել և Կոմարովին վատ գնահատական է տալիս տնային աշխատանքի համար։ Դպրոցը հովանավորող Կոմարովի հայրը սպառնում է Օլեգին բանակ գնալու հանգամանքով, և պատժում։ Սրանից հետո Օլեգը որոշում է երկրորդ՝ ավելի դաժան կատակը կազմակերպել։ Խեղկատակությունը ստացվեց, բայց ամեն ինչ բացահայտվեց, և Կոմարովին որոշեցին հեռացնել։ Բայց անսպասելիորեն դպրոցի տնօրենը կոչ է անում բոլորին խղճալ Կոմարովին և թույլ տալ մնալ դպրոցում և մասնակցել քննություններին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Եվգենի Դմիտրիև | Оլեգ Կոմարով |
Իվան Ալեքսեև | Իգոր Գլուշկո |
Մարիա Գորբան | Տանյա Նաստերովա |
Կլավդիա Կորշունովա | Տայա Պետրովա |
Դոնատաս Գրուդովիչ | Իլյա Կորբութ' |
Անդրեյ Նազիմով | Գերա Զորին-Կրոտով |
Անդրեյ Ժեմչուժնի | Յաշա Ժեմչուժնի |
Իրինա Կուպչենկո | Մարիա Վասիլևնա, ուսմասվար |
Յուրի Կուզնեցով | Միխալ Մախալիչ, տնօրեն |
Յանա Եսիպովիչ | Վերա Իվանովնա, անգլերենի ուսուցչուհի |
Դմիտրի Դյուժև | Ալեքսանրժդր Իվանովիչ, ֆիզղեկ |
Եվդոկիիա Գերմանովա | Տայայի մայր |
Դմիտրի Խառատյան | Կոմարովի հայր |
Սերգեյ Յուշկևիչ | Զորինա-Կռոտովայի հայր |
Վսեվոլոդ Յաշկին | Անդրեյ Նիկիտին |
Ալա Պոդչուֆարովա | Բաբուրկինա |
Աննա Կորնիլովա | Ալիսա |
Եկատերինա Կուդինսկայա | Եկատերինա Մոիսեևա' |
Դարինա Ֆալդեևա | Կոմարովի քույր |
Վերա Զոտովա | Կոմարովի մայր |
Նատալիա Եվստինգնեևա | Ինֆորմատիկայի ուսուցչուհի |
Վլադիմիր Սիչով | Թիկնապահ |
Վլադիմիր Մենշովի ֆիլմում Իգոր Գրուշկոյի գլխավոր դերը մարմնավորել է Դմիտրի Խառատյանը։ Եվդոկիա Գերմանովան Մենշովի ֆիլմում խաղացել է աշակերտուհու դերը։
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Noize MC — «У. Е,», «Лето в столице», «Деньги», «Моё море», «Это был дождь», «Выдыхай», «Какая жалость», «Утро» (Он, а не я)», «Я не могу тебя найти»
- Tanin Jazz — «Виртуальная любовь», «Feel This Time»
- Cheese People — «Ua-a-a»
- M. Рыжов — «Electrosexy»
- НеДіля feat. Росава — «I Will Fly»
- DJ Professor Morriarty — «Rather to Feel Somebody»
- Sorinello — «World»
- W.K.? — «Мармелада»
- ZHOO — «Лохушка»
- Elkin — «DeuchX»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Розыгрыш». VokrugTV.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|