Չարլզ Ջինևեր
Չարլզ Ջինևեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1931[1] |
Ծննդավայր | Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Մահացել է | հունիսի 16, 2019[3] (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարանի ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջ |
Ստեղծագործություն(ներ) | Olympus? |
Մասնագիտություն | քանդակագործ և performance artist |
Պարգևներ և մրցանակներ |
Չարլզ Ջինևեր (անգլ.՝ Charles Ginnever, օգոստոսի 28, 1931[1], Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - հունիսի 16, 2019[3]), ամերիկացի քանդակագործ, որը հայտնի է ժանգի շերտի վրա արված լայնածավալ աբստրակտ քանդակներով։ Այս աշխատանքները մինիմալիզմի օրինակ են, որում ընդգծվում են ստեղծագործության ներսում առկա բարդ ֆորմալ հարաբերությունները, ինչպես նաև ստեղծագործության և դիտողի միջև եղած պատրանքային կապերը։
Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլզ Ջինևերը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 28-ին Կալիֆոռնիայի Սան Մատեո քաղաքում։ Օդային ուժերում ծառայելուց հետո նա ճանապարհորդել է Եվրոպայում և 1953-ից 1955 թվականներին Փարիզում ուսումնասիրել քանդակագործություն Օսիպ Ցադկինի հետ։ 1957 թվականին ստացել է բակալավրի աստիճան Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում, իսկ 1959 թվականին՝ մագիստրոսի կոչում Կոռնելի համալսարանում։
1960-ական թվականների նրա վաղ գործերը պատրաստված էին պողպատի կտորտանքից, երբեմն`կտավների կամ այլ անսովոր նյութերի հետ համադրությամբ, և ներկված էին վառ գույներով։ Հետագա տարիներին Ջինևերը նվազեցրել է գույնի օգտագործումը և նյութերի ընտրությունը՝ ստեղծելով ստեղծագործություններ, որոնք ըստ կոմպոզիցիայով ավելի բարդ տեսք ունեին։ Երկրաչափական ձևերը, եռանկյունները և սեղանները տեղադրվել են այնպես, որ ստեղծում են տեսողական պատրանքներ՝ մարտահրավեր նետելով դիտողի ընկալմանը և տարածության զգացողությանը։
Ջինևերը շատ է դասավանդել՝ շարունակելով մասնակցել բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսների։
Ջինևերը եղել է «ConStruct» պատկերասրահի հիմնադիրներից մեկը, որը խթանում և կազմակերպել է լայնածավալ քանդակների ցուցահանդեսներ Միացյալ Նահանգներում։ Պատկերասրահի մյուս հիմնադիրներն են եղել Ջոն Ռայմոնդ Հենրին, Քենեթ Սնելսոնը, Լեյման Քիփը և Մարկ Դի Սուվերոն։
Չարլզ Ջինևերը մահացել է 2019 թվականի հունիսի 16-ին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/nl/explore/artists/282888
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ American Sculptor Charles (Chuck) Ginnever (1931—2019)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|