Չառլզ Օսբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չառլզ Օսբորն
Ծնվել էդեկտեմբերի 18, 1894(1894-12-18)[1]
ԾննդավայրAnthon, Ուուդբերի շրջան, Այովա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 1, 1991(1991-05-01) (96 տարեկան)
Մահվան վայրՍու Սիթի, Այովա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Չառլզ Օսբորն (անգլ.՝ Charles Osborne, դեկտեմբերի 18, 1894(1894-12-18)[1], Anthon, Ուուդբերի շրջան, Այովա, ԱՄՆ - մայիսի 1, 1991(1991-05-01), Սու Սիթի, Այովա, ԱՄՆ), Այովա նահանգի բնիկներից։ Ամբողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, ում զկռտոցի նոպան տևել է 68 տարի։

Ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկարատև զկռտոցի նոպա ունեցած մարդ[2]։

Չառլզը սկսել է զկռտալ 1922 թվականին։ Զկռտոցի նոպան սկսվել է այն պահին, երբ նա խոզ էր մորթում։ Այն շարունակվում է հաջորդ 68 տարիների ընթացքում մինչև՝ 1990 թվականը[3]։ Այդ ընթացքում նա զկռտում է շուրջ 430 միլիոն անգամ[4]։ Զկռտոցի բուժումը չի ստացվում, սակայն դա չի խանգարում Օսբորնին վարել սովորական մարդկանց վայել կյանք. նա ամուսնանում է և երեխաներ է ունենում։ Սկզբում Օսբորնի զկռտոցի միջին հաճախությունը կազմում էր րոպեում 40 անգամ, իսկ հետո այդ թիվը արդեն պակասում է, դառնալով՝ 20-25 անգամ։

Զկռտոցը ավարտվում է 96 տարեկան հասակում, իսկ մեկ տարի անց Օսբորնը ստամոքսի խոցային հիվանդության պատճառով Այովա նահանգի Սու-Սիթի քաղաքում գտնվող բժշկական կենտրոնում մահանում է[5]։

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Social Security Death Index
  2. BBC News — Longest attack of hiccups
  3. In pictures | Guinness medical record breakers | Longest attack of hiccups. BBC News. Retrieved on 2 June 2013.
  4. «Survivor of 68-Year Hiccup Spell Dies». Omaha World-Herald (Sunrise ed.). 1991 թ․ մայիսի 5. էջ 2.B.
  5. Survivor of 68 years Hiccup Spell Dies… Omaha World — Herald, 5 May 1991, Sunrise Edition: 2.B. Retrieved August 30, 2012.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Survivor of 68-Year Hiccup Spell Dies. Omaha World - Herald, 05 May 1991, Sunrise Edition: 2.B.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհի ամենաերկարատև զկռտոցը՝ Գինսեսի ռեկորդների գրքով ապացուցված. Չառլզ Օսբորն» BBC News պաշտոնական կայքում