Jump to content

Չաուաս էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաուաս էկոլոգիական կայան
Estação Ecológica dos Chauás
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱնտլանտյան անտառ
Մասն էAtlantic Forest South-East Reserves?
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍան Պաուլու
Հիմնվել է1978
Մակերես2699 հեկտար և 2498 հեկտար
Կառավարումպետություն
Չաուաս էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Չաուաս էկոլոգիական կայան

Չաուաս էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica dos Chauás), էկոլոգիական կայան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։ Այն պաշտպանում է Ատլանտյան անտառի կենսաբազմազանության ծովածոցերի և ճահճուտների տարածքը ու մի քանի անհետացող տեսակների հայրենիքն է։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չաուաս էկոլոգիական կայանը գտնվում է Սան Պաուլու նահանգի Իգուապի մունիցիպալիտետում։ Ունի 2700 հա տարածք[1]։ Նահանգապետ Պաուլո Էգիդիո Մարտինսը 1978 թվականի սեպտեմբերի 26-ին արձակեց 12.327 հրամանագիրը Իգուապիում ազատ հողատարածքը գյուղատնտեսության պետական քարտուղարությանը փոխանցելու մասին։ Չաուաս էկոլոգիական կայանը ստեղծվել է 1987 թվականի փետրվարի 6-ի 26.719 հրամանագրով՝ ազատ հողերի այս տարածքում[1]։ Արգելոցը խստորեն պաշտպանվում է և բաց չէ զբոսաշրջիկների համար[2]։ Չաուաս էկոլոգիական կայանն ընդգրկում է Սան Պաուլու նահանգի ծայր հարավում գտնվող Իգուապի Կանանեա ծովածոցի համալիրի մի մասը[3]։ Մոմունա և Կովուչու գետերը հոսում են էկոլոգիական կայանով, որոնք գտնվում են Ռիբեյրա դե Իգուապի գետի ավազանում[4]։ Բաղկացած է գետահովիտներից ու փոքր տեռասներից։ Հյուսիսային ծայրում ավելի բարձր տարածք կա։ Չաուաս էկոլոգիական կայանն Ատլանտյան անտառ կենսոլորտային արգելոցի մի մասն է[2]։ Էկոլոգիական կայանը Լագամար Մոզաիկի մի մասն է[5]։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարավոր կիլոմետրերով ձգվող մանգլենիները, որոնք տարածվում են Պարանա նահանգի Պարանագուա քաղաքում, հանդիսանում են հարավ-ատլանտյան ծովային կյանքի կարևոր բուծման տարածքներ։ Լանջերի և առափնյա հարթավայրերի անտառները տեսակների մեծ բազմազանություն ունեն[3]։ Բուսականությանը բնորոշ է ափամերձ հարթավայրում ու ճահիճներում աճող լայնատերև անտառը[1]։ Այն հիմնականում ծածկված է բարձր ռեստինգային անտառով, որը հարուստ է բրոմելներով ու արմավենազգիներով։ Կա նաև Ատլանտյան անտառ բիոմի ողողատային խոնավ անտառը, այդ թվում՝ արմավենիները, լիաններն ու վերաբուսակները[2]։ Կաքսետան աճում է Մոմունա գետի ափին[4]։ Ողողված տարածքներում աճող այս ծառը ունի փափուկ փայտ, որն օգտագործվում է մատիտներ և կոշիկներ պատրաստելու համար[1]։ Ժուսարան ևս վտանգված է[2]։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը ջրային կրիաների ու լայնադունչ կոկորդիլոսների հայրենիքն են։ Կաթնասուններից նեոտրոպիկ ջրասամույրը և ջրախոզուկը ապրում են խոնավ վայրերում[4]։ Ներկա է նաև պուման[2]։ Բացահայտվել է թռչունների 220 տեսակ[1]։ Ներառյալ՝ կապույտ բեբուկը (Chiroxiphia caudata), դեղին ոտքերով տինամը (Crypturellus noctivagus), բծավոր թևավոր լորն (Odontophorus capueira) ու հրավային տամանտուն (Tamandua tetradactyla)[2]: Քաղցրահամ ջրեր ունեցող ճահիճներին բնորոշ թռչուններից են ցախսարեկների նման թռչունները (Phleocryptes melanops)[4]։ Վտանգի տակ հայտնված թռչնատեսակներն են՝ կարմրապոչ ամազոնը (Amazona brasiliensis), արակարին ու տինամը (Tinamus solitarius)[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 [1]
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 [2]
  3. 3,0 3,1 [3]
  4. 4,0 4,1 4,2 4,3 [4]
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]