Ուրվապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Contrail shape.JPG

Ուրվապատկեր, ուրվանկար, ստվերանկար, սիլուետ, լայն առումով՝ ինչպես բնության մեջ, այնպես Էլ արվեստում առարկայի բնորոշ ընդհանուր աղոտ գծագրությունը, արտապատկերը, որ նման է նրա ստվերին՝ ստվերանկարը։ Նեղ առումով ուրվապատկերը գրաֆիկական տեխնիկայի ոեսակ Է՝ ֆիգուրների և առարկաների հարթային միատոն պատկերումը։ Նկարված (տուշով կամ ճերմակով) կամ թե թղթից կտրված ու որևէ ֆոնի վրա փակցված ուրվանկարը ստեղծում է հոծ, ուրվագծով եզրափակված, մուգ կամ բաց մակերես՝ կոնտրաստային ֆոնի վրա։ Ուրվապատկերի արվեստը հնուց հայտնի է Չինաստանում (դեռևս պահպանում է իր ավանդույթները), Ճապոնիայում և Ասիայի այլ երկրներում։ Եվրոպայում տարածվել է XVIII դարից, սիրված ժանրեր են դարձել կիսադեմ դիմանկարները, կենցաղային փոքրիկ տեսարանները, պատկերազարդումները, նատյուրմորտները։ Խորհրդային շրջանում ուրվապատկերի տեխնիկայով աշխատել են Ե․ Ս․ Կրուգլիկովան, Ն․ Վ․ Իլյինը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png