Ուսուցիչը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսուցիչը
ռուս.՝ Учитель
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էհուլիսի 12 (24), 1886

«Ուսուցիչը» (ռուս.՝ Учитель), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականին «Նոր ժամանակ» թերթում (№ 3723) հուլիսի 12-ին` Ան. Չեխով ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Ուսուցիչ» պատմվածքը գրվել է 1886 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականին «Նոր ժամանակ» թերթում (№ 3723) հուլիսի 12-ին` Ան. Չեխով ստորագրությամբ։ Պատմվածքը ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակվող գրողի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն և սերբախորվաթերեն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը քննադատների ուշադրությունից չի վրիպել։ Դրամատուրգ Վիկտոր Վիկտորովիչ Բիլիբինը 1886 թվականին Չեխովին գրել է. «Ուսուցչի մասին պատմվածքը «Նոր ժամանակում» գեղարվեստական տեսանկյունից հիանալի է, սակայն շատ ծանր տպավորություն է թողնում»։

Ս. Աշևսկին նշում է, որ Չեխովի «Ուսուցիչ» պատմվածքում չի շրջանցվել ժողովրդական ուսուցչի սովորական նկարագիրը, որպես «երկչոտ, մոռացված, վախվորած դեմքով, պարկանման սերթուկով էակը, ծանրաշարժ վարքագծով, բողոքելով չնչին աշխատավարձից»։ Ուսուցիչ Սիսոևը ...համընդհանուր հարգանք էր վայելում։ «Բայց այդ հարգանքը և համեմատաբար նյութապես ապահովվածությունը Սիսոևը ձեռք էր բերել բավականին թանկ գնով։ Նրա դպրոցը զբաղեցնում էր «առաջին տեղը ամբողջ գավառում», բայց ինքը ուսուցիչը տասնչորս տարվա մանկավարժական գործունեության ընթացքում սպառել էր իր բոլոր ուժերը, նա նկարագրվել է թոքախտից մահանալու նախօրյակին»[1]։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆեդոր Սիսոև` ֆաբրիկայի դպրոցի ուսուցիչ
  • Ադոկֆ Անդրեյիչ Բրունի` ֆաբրիկայի գերմանացի տնօրեն

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաբրիկային դպրոցի ուսուցիչը պահվում էր «Կուլիկինի որդիներ մանուֆակտուրայի» հաշվին, Ֆեդոր Սիսոևը, պատրաստվում էր ամենամյա բանկետի։ Կինը ջանում էր, որ նրան մոդայիկ հագցնի։ Ուսուցիչների համար բանկետը տեղի էր ունենում դպրոցի քննություններից հետո։ Սիսոևի համար դա տասնչորսերորդ բանկետն էր։ Անցկացված քննություններով նա ընդհանրապես բավարարված չէր, քանի որ իր լավագույն աշակերտներից մի քանիսն անհրաժեշտ գիտելիքներ չէին ցուցաբերել։ Այսպես Բաբկինը հաջողացրել էր թելադրությունից երեք սխալ անել, Սերգեևը չէր կարողացել 17-ը 13-ով բազմապատկել, իսկ հարևան դպրոցի ուսուցիչ Լյապունովը թելադրության տեքստը թելադրել էր «ոչ ընկերական» անպարզահունչ։ Կինը համոզում էր Սիսոևին չգնալ բանկետ, քանի որ նա հիվանդ էր։ Բայց Սիսոևը չլսեց նրան։ Տնօրենի բնակարանի դիմաց նա այնպես հազաց, որ դուրս վազող ուսուցիչները խորհուրդ տվեցին նրան նստել տանը։ Բանկետում Սիսոևը հանդիմանեց Լյապունովին. «Ես գիտեմ թե ինչու դուք այդպես թելադրեցիք։ Դուք ուղղակի ցանկանում էիք, որ իմ աշակերտները ձախողվեին և ձեր դպրոցը մերից լավ երևա»։ Ընդհանուր առմամբ հանդեսն անցավ ուրախ, ուսուցիչները երգեցին, կերան և կենացներ ասացին։ Երրորդը, ինչպես միշտ Սիսոևի կենացն էր, որն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ֆաբրիկայի ադմինիստրացիային իր բարձր աշխատավարձի համար, դպրոցի հանդեպ ցուցաբերած հոգատարության համար` առաջարկելով խմել ֆաբրիկայի տնօրեն Ադոլֆ Անդրեյիչ Բրունիի համար։ Տնօրենին ճառը դուր եկավ և պատասխան խոսքում նա ասաց. «Մենք կարողանում ենք գնահատել... ձեր բոլոր բառերին ես պետք է ասեմ ձեզ, որ ... Ֆեդոր Կուկիչի ընտանիքը պետք է ապահովված լինի և այդ հարցով մեկ ամիս առաջ բանկում պետք է կապիտալ ներդնել»։

Սիսոևը տարակուսած էր, չհասկանալով, ինչու պետք է ընտանիքը ապահովված լինի, այլ ոչ ինքը՝ Սիսոևը։ Որոշելով, որ տնօրենը նկատի ունի իր մոտալուտ վախճանը, նա նստեց և լաց եղավ։  Տանը Սիսոևը հանգստացավ և սկսեց ստուգել դպրոցական տետրերը, իսկ այդ ժամանակ հարևան սենյակում տեղական բժիշկը կնոջը ասում էր, որ նրա ամուսնուն մնացել է ապրելու մոտ մեկ շաբաթ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Учитель// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. Ашевский. Ст. «Наши педагоги в изображении Чехова». «Образование», 1904, № 4, отд. II, стр. 32

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]