Տերևաթաւի ծառ է՝ 5-6 մ բարձրությամբ, երբեմն աճում է որպես խոշոր թուփ։ Բնի տրամագիծը հասնում է 30-40 սմ-ի։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Թումանյանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի, Գուգարքի, Ապարանի, Հրազդանի շրջաններում, Արարատյան դաշտում և Վայքում։ Սովորաբար աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1800-2000 մ բարձրության վրա, անտառային շրջանների գետահովիտներում ու խոնավ վայրերում։