Որսորդները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որսորդները
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկատակերգություն
ՌեժիսորՌոբերտ Սահակյանց
ՍցենարիստՌոբերտ Սահակյանց
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՀայֆիլմ
Տևողություն9,35 րոպե
Թվական1977

«Որսորդները», 1977 թվականի երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի կողմից։ Ֆիլմում հնչում են մի շարք հայերեն երգեր, ինչպես նաև այն ունի ռուսերեն ներդիրներ ու ոճավորված է համր կինոյի ձևով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Որսորդները» մուլտֆիլմը Ռոբերտ Սահակյանցն ստեղծել է Լյուդմիլա Սահակյանցի մասնակցությամբ 1977 թվականին «Հայֆիլմ» ստուդիայում (Երևան)։ Մուլտֆիլմի սցենարը գրել է ռեժիսորը (Պ. Թյուրաբյանի հետ միասին) հայ գրականության դասական Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների («Պարապ վախտի խաղալիք») մոտիվներով։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1977 թվականին։

Մոսկվայում ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության համագումարում մուլտֆիլմը դիտելուց հետո Ֆեոդոր Խիտրուկը այն անվանել է «ռումբ»։ Սակայն լայն վարձույթ այն այդպես էլ դուրս չի եկել[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս անխելք ընկերներ՝ Մեսրոպը, Ղազարը, Քերոբն ու Սերոբը Բասար շան հետ գնում են թռչուն որսալու։ Երբ նրանք տեսնում են ծառին նստած թռչունին, Մեսրոպը հիշում է, որ գինին մոռացել է տանը, և վերադառնում է դրա հետևից՝ ընկերներին թողնելով հսկելու թռչունին։ Այդ ժամանակ Ղազարը Քերոբին ու Սերոբին առաջարկում է փետրել ծառին նստած թռչունին, ապա կկրակեն նրա վրա, երբ Մեսրոպը վերադառնա։ Հավքը թռչում է։

Վերադարձած Մեսրոպն ընկերներին ասում է, որ նրանք հիմարներ են, ոչ թե որսորդներ։ Նրանք էլ պատասխանում են. «Մենք որսորդներ ենք։ Քեզնից ոչ պակաս»։ Վեճ է բռնկվում, և ընկերները դիմում են անտառում հանգստացող ուսանողին՝ խնդրելով որոշել, թե իրենցից ով է ամենալավ որսորդը։ Նրանք խոստանում են իրենց ճիշտ դատելու դեպքում նրան տալ իրենց ավանակը։

Ուսանողը նրանց առաջարկում է անցկացնել հրաձգության մրցույթ։ Նա նստում է ավանակի վրա, իսկ ընկերները նրան տալիս են գինով սափորը, որպեսզի նա այն դնի որպես թիրախ։ Ուսանողը չի հասցնում սափորը հասցնել մինչև կոճղը, երբ «որսորդները» կրակում են դրա վրա հենց ուսանողի ձեռքին։ Հնարամիտ ուսանողը, որոշելով, որ այդպիսի որսորդների մոտ պետք չէ զենք թողնել, առաջարկում է նայել դրանք, որպեսզի պարզի, թե ում կրակածն է դիպել սափորին։ Ապա նա վերցնում է զենքերն ու հեռանում ավանակին նստած։ Մեսրոպը, Ղազարը, Քերոբն ու Սերոբը գնում են նրան հետևից։

Ուսանողն ավանակի հետ անցնում է գետի (որն ունի 20,3 մ լայնություն) մյուս ափը, և ընկերները որոշում են կրճատել ճանապարհը՝ ցատկելով գետի վրայով։ Գալով այն եզրակացության, որ չորսով նրանք կցատկեն չորս անգամ ավելի հեռու, նրանք միմյանց ձեռք բռնած ցատկում են գետի մեջ։ Բասար շունը անցնում է կամրջով ու գնում ուսանողի հետևից։

Այդ ժամանակ մուլտֆիլմի հերոսները վերադառնում են տուն՝ թրջված, առանց զենքի ու շան։ Կանանց հարցին, թե ինչ է պատահել, որսորդները պատասխանում են, թե իրենց անհաջողության պատճառն այն է, որ գինին մոռացել էին տանը։ Հաջորդ օրը նրանք որոշում են գնալ արջ որսալու։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 — ΧΙ համամիութենական կինոփառատոն Երևանում — մուլտֆիլմների բաժնի 2-րդ մրցանակը շնորհվել է «Որսորդները» մուլտֆիլմին[3]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը լավ է ընդունվել քննադատների կողմից։ «Էկրան» կինոալմանախըը 1979 թվականին գրել է[4].

Սուր գրոտեսկային գույներ է օգտագործում հայ երիտասարդ մուլտիպլիկատորների ակտիվ աշխատող տաղանդավոր կոլեկտիվը, որ ղեկավարում է Ռ. Սահակյանցը։ Նրանց առավել հաջողված «Որսորդները» և «Մկների ժողովը» ֆիլմերի համար բնութագրական են դասական ու բանահյուսական մոտիվներին դիմելը, կոլորիտային լուծումների և երաժշտության հմուտ օգտագործումը երգիծական կերպարների սրման համար։

Մուլտիպլիկատորների աշխատանքն չի վրիպել նաև Ղազախստանի ուսումնասիրողների ուշադրությունից[5].

Ազգային հումորի ավանդույթները, բանահյուսական պոեզիան իրենց պատկերավոր մարմնավորումն են գտել ռեժիսորներ Ռ. և Լ. Սահակյանցների «Որսորդները» մուլտֆիլմում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը նկարահանվել է գրոստեսկի ոճով և աբսուրդի տարրերով։ Էպիզոդիկ միկրոսյուժեների շարքում են.

  • Թռչող ափսեների երամը, որին վախեցնում են անհաջողակ որսորդները,
  • Արարատի գագաթին մնացած Նոյի տապանը, որի մոտով վազում են որսորդները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. К 60-летию Роберта Саакянца
  2. Роб, Артавазд Егиазарян, Журнал «Ереван», май 2011
  3. «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83.
  4. Экран. — М.: Искусство, 1979. — С. 80.
  5. Известия Академии наук Казахской ССР: Серия Филологическая. Вып. 1 (57). — Алма-Ата: Изд-во «Наука» Казахской ССР, 1988. — С. 59.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]