Պարապ վախտի խաղալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարապ վախտի խաղալիք
ՀեղինակԽաչատուր Աբովյան

«Պարապ վախտի խաղալիք», առակների ու զրույցների հավաքածու է, որ գրվել է 1838-1841 թթ., տպագրվել է 1864 թ.։ Ժողովածուի առաջաբանում Խաչատուր Աբովյանը, բարձր գնահատելով գրաբարը, առաջ է քաշել աշխարհաբարով ստեղծագործելու անհրաժեշտության հարցը։ Ժողովածուն ընդգրկում է տարբեր առակներ, որոնց միջոցով հեղինակը բարոյական խրատներ է տալիս ընթերցողին («Էս գրքի ճամփի խրատը», «Հացակեր փոշը», «Լոռըցիք», «Երկաթակեր մուկը», «Ծառերն ու կացինը» և այլն)