Ոտքի մատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոտքի մատներ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
ԵնթադասՄատներ և segment of foot?[1]
Մասն էոտնաթաթ
MeSHA01.378.610.250.300.792
Foundational Model of Anatomy25046
Terminologia Anatomica 98A01.1.00.046
 Toes Վիքիպահեստում
Ոտքի մատներ

Ոտքի մատներ, գտնվում են մարդու մարմնի ստորին վերջույթների ծայրամասում։ Ոտքի մատները կազմում են հենաշարժիչ համակարգի կարևոր մաս՝ շարժման ընթացքում (քայլել և վազել) ոտքի հետ միասին նրանք պահում են մարմնի քաշը, տեղափոխում այն ​​և օգնում պահպանել հավասարակշռությունը, երբ փոխվում է ծանրության կենտրոնը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկապես առողջ մարդու ամեն ոտքի վրա կա հնգական մատ։ Եզրային մատներն ունեն նույն անունները ինչ ձեռքի մատները (I և V) այսինքն՝ բութ մատ և ճկույթ մատ, իսկ մնացած երեքը ըստ հերթականության՝ երկրորդ (II), երրորդ (III) և չորրորդ (IV), սկսած բութ մատից[2]։

Ոտքի մատները մարդու համար կատարում են կարևոր գործառույթ՝ առանց դրանց մարդը չի կարողանա սահուն և հեշտությամբ շարժվել։ Քայլելիս շարժումը կատարվում է կրունկից մատներ տեղաշարժվելով։

Բթամատը ամենալայնն ու մեծն է, փոքր մատը՝ ամենաբարակը և ամենակարճը։ Մարդկանց մեծամասնության ոտքի մատների ոսկորների կառուցվածքն այնպիսին է, որ դրանք դասավորված են բութ մատի համեմատ նվազման կարգով։ Բայց նաև տարածված է ոտնաթաթի կառուցվածքի այլ տարբերակ, որի դեպքում երկրորդ մատն ավելի երկար է, քան առաջինը (բթամատը)։ Նման դեպքերում օգտագործվում է «Մորթոնի մատ» տերմինը, քանի որ ամերիկացի օրթոպեդ վիրաբույժ Դադլի Ջո Մորթոնը (1884-1960) թվականներն առաջինն է նկարագրել ոտքի այս տեսակը։

Ոտքի մատների բարցիկներ

Առջևի մասից մատների ծայրերին կա հավելյալ պաշտպանիչ թաղանթ, որը անվանում են եղունգ։ Ոտքի մատների ավելի քիչ շարժունակ են քան ձեռքի մատները։ Էվոլյուցիայի ժամանակ մարդը, ուղղաձիգ քայլելու և մարմնի քաշը պահելու անհրաժեշտության պատճառով բութ մատների դիմադրողականությունը նվազել է։ Այն լավ պահպանված է կապիկների մոտ։ Հնում ստորին վերջույթները, ինչպես վերինները, օգտագործվել են առարկաներ բռնելու համար։

Կմախք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատներից յուրաքանչյուրն ունի ներքին մի քանի ոսկորներ, որոնք կոչվում են ֆալանգներ։ Ֆալանգների միջև կան դրանց շարժումները ապահովող միջֆալանգային հոդեր։ Ոտքի մատների ֆալանգներն իրենց փոքր չափերով տարբերվում են ձեռքի ֆալանգներից։ Բացի մեծ մատից, որն ունի ընդամենը երկու ֆալանգ՝ հիմնական և վերջավոր, մնացած մատները, ինչպես ձեռքերի մատները, ունեն երեք ֆալանգ՝ հիմնական, միջին և վերջավոր։ Ֆալանգները խողովակավոր ոսկորներ են։

Ոտքի մատների արտասովոր դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար մարդը պետք է հինգ մատ ունենա իր ոտքին, ինչպես նաև ձեռքին։ Բայց զարգացման անոմալիաների առկայության դեպքում պատկերը կարող է տարբերվել նորմայից։

  • Սինդակտիլիա

Մի քանի մատների միաձուլում որոնք չեն առանձնացել սաղմի զարգացման ընթացքում։

  • Էկտոդակտիլիա

Որոշ մատների լիակատար բացակայություն կամ ծայրահեղ թերզարգացում։

  • Պոլիդակտիլիա

Նորմայից ավելի շատ մատներ։

Մատնահետքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոտքի մատների բարձիկները, ինչպես և ձեռքերի մատները, ունեն յուրահատուկ նախշեր որոնք անվանում են մատնահետքեր։ Ոտքի մատների այդ անհատական նախշերը նույնպես մարդու նույնականացման հնարավորություն է տալիս։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրառվում է գուշակության հատուկ տեսակ՝ պեդոմանտիա, որտեղ մարդու և/կամ «ապագան» «որոշվում» է ոտքերի գծերով և, մասնավորապես, մատների ձևով։
  • Եթե մարդը կորցնի ձեռքի բութ մատը այն կարող են փոխարինել ոտքի բութ մատով[3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. «Поиск ответа». new.gramota.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Донорская пересадка пальцев Արխիվացված 2009-06-21 Wayback Machine — ТРАВМАТОЛОГИЯ — EURODOCTOR.ru −2006
  4. «Преимущества метода донорской пересадки пальцев». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոտքի մատներ» հոդվածին։