Ծանրության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծանրության կենտրոն, երկրաչափական կետ, որով անցնում է մարմնի բոլոր մասնիկների ծանրության ուժերի համազորը՝ տարաժության մեջ մարմնի ցանկացած դիրքում:

[խմբագրել] Նկարագրություն

Սիմետրիայի կենտրոն ունեցող համասեռ մարմնի ծանրության կենտրոնը համընկնում է այդ կենտրոնի հետ: Ծանրության կենտրոն և իներցիայի կենտրոն հասկացություններն իրարից տարբերվում են նրանով, որ ծանրության կենտրոնն իմաստ ունի միայն համասեռ ձգողության դաշտում գտնվող մարմինների համար: Իներցիայի կենտրոն հասկացությունը կապված չէ ուժային դաշտ հասկացության հետ և այս իմաստով ավելի ընդհանուր է: Ծանրության համասեռ ուժային դաշտում գտնվող մարմնի ծանրության կենտրոնն ու իներցիայի կենտրոնը համընկնում են:

[խմբագրել] Աղբյուրներ

Հայկական Սովետականհանրագիտարան

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով