Ոսկե ճուտիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ճուտիկը
ռուս.՝ Золотой цыплёнок
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԵլենա Բարինովա
ՍցենարիստՎլադիմիր Օռլով
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա և Բորիսլավ Բրոնդուկով
ԵրաժշտությունԱնդրեյ Պետրով
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն595 վայրկյան
Թվական1981

«Ոսկե ճուտիկը» (ուկրաիներեն՝ Золоте курча), «Կիևգիտֆիլմ» ստուդիայի նկարված մուլտիպլիացիոն ֆիլմ, որ թողարկվել է 1981 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավիկ Ռյաբան ձու է ածում, բայց ոչ թե սովորական, այլ ոսկե, ինչպես հեքիաթներում է լինում։

Իմանալով այդ մասին՝ ժլատ Աղվեսը Գայլին դրդում է գողանալ Ռյաբային Պապից ու Տատից։ Սակայն Գայլին հաջողվում է տանել միայն ոսկե ձուն։ Աղվեսը հույս ուներ, որ այդ ձվից դուրս կգա նոր հավ, որը կածի ոսկե ձվեր։ Նա Գայլին ստիպում է թուխս նստել ձվի վրա, և նա երկար ժամանակ պառկում է ձվի վրա ու տաքացում այն։ Սակայն ձվից դուրս է գալիս աքաղաղ ճուտիկ, և Աղվեսի բոլոր հույսերը հօդս են ցնդում։ Վրդովված Աղվեսն առաջարկում է ուտել ճուտիկին։ Սակայն Գայլը զայրանում է, հեռու քշում Աղվեսին և ճուտիկին վերադարձնում Պապին, Տատին ու Ռյաբային։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Պռլով
  • Ռեժիսոր՝ Ելենա Բարինովա
  • Բեմադրող նկարիչ՝ Նատալյա Չեռնիշյովա
  • Ֆիլմում օգտագործված երաժշտության հեղինակներ՝ Վլադիմիր Իլին, Անդրեյ Պետրով
  • Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
  • Հնչյունային օպերատոր՝ Վիկտոր Գրուզդև
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ի. Բորոդավկո, Վլադիմիր Վրուբլևսկի, Է. Պերետյատկո, Նատալյա Մարչենկովա, Վլադիմիր Վիշեգորոդցև
  • Դերերը հնչյունավորել են՝ Կլարա Ռումյանովա (Ճուտիկ), Բորիսլավ Բրոնդուկով (Պապ/Գայլ), Ե. Գուզեևա (Տատ/Աղվես)
  • Խմբագիր՝ Սվետլանա Կուցենկո
  • Ֆիլմի տնօրեն՝ Իվան Մազեպա

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 — «Հեքիաթ» համամիութենական կինոփառատոն Մոկվայում, մրցանակ
  • 1981 — «Молодость-81» համամիութենական կինոփառատոն Կիևում, մրցանակ[1]

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվել է DVD-ով «Капитошка» հավաքածուում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 95-96.
  2. Мультфильм

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]