Ոչ կոմբատանտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ կոմբատանտներ (ֆր.՝ non-combattants - «չկռվողներ», «ոչ զինվորներ»), միջազգային իրավունքում անձինք, որոնք ընդգրկված են պատերազմող կողմի զինված ուժերի կազմում, բայց չեն մասնակցում ռազմական գործողություններին, որոնք միայն սպասարկում են և ապահովում զինված ուժերի գործունեությունը։ Իրավունք ունեն զենք օգտագործել միայն ինքնապաշտպանության նպատակով։

Համաձայն Ժնևի 1949 թվականի կոնվենցիայի որոշման և 1977 թվականի արձանագրության ոչ կոմբատանտներ են հանդիսանում Կարմիր խաչի և ինտենդանտության անձնակազմը, զիվորական իրավաբանները, զինվորական լրագրողները, հոգևորականները։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]