Ողնասահում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողնասահում, սպոնդիլոլիստեզ, մարդու ողնաշարի հիվանդություն, ողերի տեղաշարժը դեպի առաջ կամ միջողնային սկավառակի կազմափոխական փոփոխությունները։ Հաճախ նկատվում է գոտկային 5-րդ ողի տեղաշարժը սրբոսկրի նկատմամբ։ Ողնասահմանը նպաստում են ողնաշարի այլ հիվանդությունները, ֆիզիկական ծանր աշխատանքը, գիրանալը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգանում է դանդաղ, մի քանի տարվա ընթացքում կամ առաջանում է հանկարծակի՝ վնասվածքի դեպքում։

Արտահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտվում է ցավերով, ողնաշարի համապատասխան հատվածի շարժումների սահմանափակմամբ և այլն։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշվում է ռենտգենյան հետազոտությամբ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կոմպլեքսային է․ աշխատանքային հատուկ ռեժիմ, բուժական մարմնամարզություն, սեղմիրանի կրում, զգալի արտահայտվածության դեպքում ոսկրա- պատվաստման վիրահատություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 612