Շրամ (մուլտհերոս)
Սքար[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպար | առյուծ |
---|---|
Սեռ | արական |
Մազեր | սև |
Ամուսին | կին` Զիրա |
Հակառակորդ | Մուֆասա |
Ծնողներ | հայր` Ահադի[1] մայր` Ուրու |
Բարեկամներ | երեխաներ` Կովու Նուկա Վիտանի |
Ստեղծման օր | 1994 |
Ստեղծող | Անդրեաս Դեջա |
Շրամ (անգլ.՝ scar; ավելի շատ հայտնի է որպես Սքար—Սկար), «Առյուծ արքան» մուլտֆիլմի չար կերպարը։ Ստեղծվել է Walt Disney Pictures կինոստուդիայում 1994 թվականին։
Շրամը հասարակ աֆրիկյան առյուծ է, ով հանդիսանում է Առյուծների արքայի՝ Մուֆասայի եղբայրը։ Նա ամուսնացել է էգ կատաղի առյուծ Զիրայի հետ։ Նրանք ունեն երեք որդի՝ Կովուն, Նուկան և Վիտանին։
Նրա երկրորդ անունը՝ Շրամ, պայմանավորված է նրանով, որ այս առյուծի ձախ աչքի վերևում կա սպի (անգլ.՝ scar — «սպի»)։ Ի տարբերություն մուլտֆիլմում հանդիպող այլ արու առյուծների (օրինակ՝ Սիմբա, Մուֆասա), Շրամի բաշը տարբերվում է մյուս առյուծների բաշերից՝ ավելի կարճ է և սև։ Ի տարբերություն իր կրտսեր եղբոր՝ Մուֆասայի, Շրամը ավելի թույլ է, սակայն շատ ավելի խելացի է և խորամանկ։
UltimateDisney-ի գնահատականների համաձայն Շրամը գրավել է երրորդ տեղը, որպես ստացված կերպար[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տեղեկատվություն Շրամի մասին «Առյուծ արքան» մուլտֆիլմի հանրագիտարանից
- ↑ «Top 30 Disney Villains Countdown». UltimateDisney.com. Октябрь 2004. Վերցված է 23 декабря 2014-ին.