Շոռենա Բեգաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոռենա Բեգաշվիլին (վրաց.`შორენა ბეგაშვილი, ծնվ.` հուլիսի 8, 1982թ.) վրաց դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի է։ Ավարտել է Թիֆլիսի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի ինստիտուտը և աշխատել մի քանի թատրոններում, որից հետո սկսեց հանդես գալ մի շարք ֆիլմերում։ Բեգաշվիլին նաև մասնակցել է հայ-վրացական "Միմինո" կոչվող հեռուստաշոուում։

Այժմ վրացական Իմեդի TV հեռուստաալիքով վարում է հեղինակային «Գիշերը Շոռենայի հետ» հաղորդումը։

Ամուսնալուծված է և ունի մեկ դուստր՝ Եվան։

Ֆիլմագրություն[խմբագրել]

  • Ամեն ինչ լավ կլինի (2009)
  • Երազանքների քաղաքը (2010)
  • Ինձ ձեռք մեկնիր (2010)
  • Ես առանց քեզ կմեռնեմ (2010)
  • Հայրիկիս ընկերուհին (2011)
  • Poker.am (2012)