Շողակաթ (ամսագիր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողակաթ (այլ կիրառումներ)
Շողակաթ Տեսակ տարեգիրք Լեզու հայերեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողակաթ (այլ կիրառումներ)
«Շողակաթ», կրոնական գրական ամսագիր, պարբերագիրք, ապա՝ տարեգիրք (1970 թվականից)։ Թուրքիայի Հայոց պատրիարքության Ս․ Խաչ դպրեվանքի պաշտոնական հրատարակություն։ Առաջին անգամ լույս է տեսել 1952 թվականին, Ստամբուլում։
Հրապարակել է Ամենայն Հայոց կաթողիկոսության և պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությունները, ծանոթացրել Կոստանդնուպոլսի հայ համայնքի և պատրիարքության առօրյային։ Տպագրել է հայ պատմագիրների, մատենագիրների, տաղերգուների, համաշխարհային դասականների, արևմտահայ և հայ խորհրդային հեղինակների ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 540)։ |