Շլիցային միացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շլիցային միացում

Շլիցային միացում ( գերմ.՝ Schlitz ճեղք, ակոս), ատամնավոր միացում, ակոսավոր միացում, ակոսներ և ելուստներ ունեցող երկու դետալների անշարժ կամ շարժական նստեցվածքով միացում։ Կիրառում են ուղղակող (առավել տարածված), էվոլվենտային և եռանկյուն մանրատամ Շլիցային միացում։ Միացվող դետալների համակենտրոնությունն ապահովելու համար դրանք կենտրոնադնում են ըստ արտաքին տրամագծի, ներքին տրամագծի կամ ատամների կողային մակերևույթների։ Առանձին դեպքերում (բաբախող-ոլորող մոմենտի կամ պարբերաբար գործող շրջիչ մոմենտի առկայություն, ճշգրիտ կենտրոնավորում չապահովող չհղկված ջերմամշակված կամ կարճ շլիցներ և այլն) շլիցների նստեցվածքը կատարվում է ազատ, իսկ Շլիցային միացումը կենտրոնավորվում է հատուկ մակերևույթներով: Շլիցային միացման հիմնական տեսակները․

  • ուղղակող,
  • էվոլվենտային,
  • եռանկյուն զլանային կամ կոնական մակերևույթներով կտրված կամ ամբողջական օղակներ և այլն: