Շավարշ Մաթևոսյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շավարշ Մաթևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շավարշ Մաթևոսյան
Ծնվել է1924
ԾննդավայրՄաստարա, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Շավարշ Բագրատի Մաթևոսյան (1924, Մաստարա, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1949): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավարշ Մաթևոսյանը ծնվել է 1924 թվականին Թալինի շրջանի Մաստարա գյուղում։ 1941 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Աշխատել է Ծաղկասար գյուղի տարրական դպրոցում։ Մեկ տարի աշխատելուց հետո 1942 թվականին զորակոչվել է բանակ[1]։

1943 թվականին Նովոռոսիյսկի մոտ մղված մարտերից մեկում վիրավորվել է և ուղարկվել բուժման։ Մարտական ուղին ձգվել է դեպի արևմուտք։ Շավարշը մասնակցել է Օդերի անցմանը, Բեռլինի վրա կատարած հուժկու գրոհին և պատերազմն ավարտել է Էլբա գետի ափին[1]։

Պարգևատրվել է «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» և ուրիշ մեդալներով[1]։

1946 թվականին Մաթևոսյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1949 թվականին Մաթևոսյանը ընդունվել է կուսակցության շարքերը։ Երկար տարիներ աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Զարթոնքի միջնակարգ դպրոցի տնօրեն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բեռլինի գրավման համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Արիության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]