Նո Լի Յոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նո Լի Յոն
Ծննդյան թիվ՝օգոստոսի 16, 1992(1992-08-16) (31 տարեկան)
Ծննդավայր՝Չունչոն, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝ Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի և մոդել
IMDb։ID 8453067

Նո Լի Յոն[1] (կորեերեն՝ 노이영; օգոստոսի 16, 1992(1992-08-16), Չունչոն, Հարավային Կորեա[2], հայտնի է Ի-Յոն անվանմամբ), հարավկորեացի երգչուհի։ Առավել հայտնի է, որպես After School աղջիկների խմբի նախկին անդամ (2011-2019)։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-2010. Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի-Յոնը After School-ի երկրպագուների կայքում, 2013 թվականի հունիս

Ի-Յոնը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Հարավային Կորեաի Չինչոն քաղաքում[3]։ Նա, բացի ծնողներից, ունի նաև եղբայր՝ Թեջինը։ Դեռահաս տարիքում աղջիկը մասնակցել է երաժշտական փառատոների։ Նվագել է կիթառ, հարվածային գործիքներ, դաշնամուր և մի շարք այլ գործիքներ[4]։ Սովորել է Չինչոնի բարձրագույն տեխնիկական և գյուղատնտեսական դպրոցում, այնուհետև ընդունվել է Հյոնհիի համալսարանի՝ «Պոստմոդեռնիզմը երաժշտության մեջ» բաժին[5]։

2011 - ներկա. After School-ի A.S. Blue-ի հետ առաջնաելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ After School-ի հետ բեմում Ի-Յոնը հայտնվել է 2010 թվականի դեկտեմբերի վերջին SBS Gayo Daejun երաժշտական փառատոնում`«Bang!» սինգլով[6]։ 2011 թվականի հունվարի 27-ին տեղի է ունեցել Նամիե Ամուրոյի հետ "Make It Happen" սինգլի պրեմիերան, և այն դարձել է Ի-Յոնի առաջին պաշտոնական թողարկումը՝ խմբի կազմին միանալուց հետո[7]։ Առաջին ստուդիական ալբոմը՝ Virgin-ը թողարկվեց ապրիլի 29-ին, իսկ վերադարձի փուլը տեղի ունեցավ նույն օրը Music Bank-ում[8]։ Այդ ժամանակ Ի-Յոնը դարձավ After School-ի ամենաերիտասարդ անդամը, նախկինում Լիզին էր։ Նույն թվականի հուլիսին, աղջիկը Չույոնի, Ռեյնայի և Լիզիի հետ դարձավ հատուկ ենթաբաժնի՝ School Blue Blue-ի մաս[9]։ 2013 թվականի հունիսի 12-ին՝ «First Love» սինգլի թողարկումից մեկ օր առաջ, Pledis Entertainment-ը ներկայացրեց անհատական հոլովակ Ի-Յոնի մասնակցությամբ, որտեղ նա երգեց երգը տարբեր երաժշտական գործիքների վրա, ինչը գրավեց խմբի երկրպագուների ուշադրությունը[10]։

2015 թվականից հետո After School-ը ընդմիջման էր գտնվում յուրաքանչյուր մասնակցի անհատական գործունեության պատճառով։ Այդ ընթացքում պայմանագրերի ավարտից հետո գրեթե բոլորը հեռացան ընկերությունից, բացի Ռեյնան, Նանան, Կահին և Ի-Յոնը։ Կորեական ԶԼՄ-ները բազմիցս ենթադրում էին, որ խումբը կլուծարվի, մինչդեռ Pledis Entertainment-ը պաշտոնական հայտարարություններ չէր տալիս։ Խմբի որոշ անդամներ ևս խոսեցին խմբի ոչ պաշտոնական լուծարման մասին`վերջին ալբոմը ձայնագրելու համար ժամանակ չունենալու պատճառով[11][12]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Иногда встречается вариант написания Но И Ён.
  2. «After School Profile». After School Japan. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  3. «K-POP Now!: The Korean Music Revolution». Mark James Russel. April 29, 2014. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  4. «E-Young (After School) Profile And Facts». K-Pop Profiles. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  5. «GET TO KNOW AFTER SCHOOL'S E-YOUNG». Channel Korea. April 11, 2019. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  6. «【TVPP】After School - BANG! (New Member: E-young), 애프터스쿨 - 뱅! @ 2010 Korean Music Festival Live». TV-People. October 30, 2014. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  7. «Namie Amuro & After School unveil MV for "Make It Happen"!». All K-Pop. February 21, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  8. «After School makes a comeback with 'Shampoo' on Music Bank». All K-Pop. April 29, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  9. «Ini Dia Anggota After School \'Red\' dan \'Blue\'». Hot Detik. July 11, 2011. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  10. «After School's E-Young Is a One-man Band Playing "First Love"». Soompi. June 12, 2013. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  11. «Netizens Choose 4 K-Pop Idol Groups That Might As Well Disband». K-Pop Map. August 1, 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  12. «Nana supposedly confirms at fansign that After School/Orange Caramel are done». Asian Junkie. August 6, 2018. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.