Նունե Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նունե Մովսիսյան
Ծնվել էօգոստոսի 17, 1968(1968-08-17) (55 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Նունե Ռուբիկի Մովսիսյան (ծնվ. 17 օգոստոսի 1968 թ., ք. Աշտարակ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986-1988 թթ. - աշխատել է Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ավագ ջոկատավար։
  • 1989-1993 թթ. - աշխատել է Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ավագ ջոկատավար։
  • 1993-2010 թթ. - աշխատել է Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ։
  • 2010-2013 թթ. - եղել է Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի տնօրեն։
  • 2013 թ. հուլիսի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2013)։
  • ՀՀ տարվա լավագույն հայոց պատմության ուսուցիչ (2009)։
  • ՀՀ Նախագահի շնորհակալագիր (2010)։
  • ՀՀ Տարվա լավագույն դպրոցի տնօրեն (2011/2012 ուսումնական տարի)։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]