Նուգզար Կակիլաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուգզար Կակիլաշվիլի
վրաց.՝ ნუგზარ კაკილაშვილი
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նուգզար Շալվովիչ Կակիլաշվիլի
Քաղաքացիությունը {{{2}}} ԽՍՀՄ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1960 (63 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 177 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թբիլիսիի «ФШ-35»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1977-1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 198 (21)
1978-1982  Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի-2 38 (12)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գուրիա 20 (0)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Բաթում 24 (3)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շեվարդենի-1906 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նուգզար Կակիլաշվիլի (վրաց.՝ ნუგზარ კაკილაშვილი, մայիսի 28, 1960(1960-05-28), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ և Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), նախկին խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1969)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո» Թբիլիսիի պաշտոնական կայքի տվյալներով, Կակիլաշվիլին ծնվել է 1960 թվականի մայիսի 28-ին[1], թեև որոշ աղբյուրներ նրա ծննդյան թիվը համարում են օգոստոսի 25-ը։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել Թբիլիսիի «ФШ-35»-ում։ 1977 թվականին դարձավ «Դինամո» Թբիլիսիի ֆուտբոլիստը, բայց մինչ նա կհաստատվեր հիմնական թիմում, որոշ ժամանակ խաղաց «Դինամոյի» դուբլում։ 1979 թվականին «Դինամոն» դարձավ ԽՍՀՄ գավաթակիր և իրավունք ստացավ մասնակցելու ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի խաղարկությանը։ «Դինամոն» հասավ եզրափակիչ, Կակիլաշվիլին 1-1 հաշվի ժամանակ Զաուր Սվինաձեյի փոխարեն մտավ խաղադաշտ։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ Վիտալի Դարասլիյան թիմին հաղթանակ բերեց։ Կակիլաշվիլին «Դինամոյում» խաղաց մինչև 1987 թվականը, անցկացրեց 198 խաղ և խփեց 21 գոլ։ «Դինամոյից» հեռանալուց հետո նա համապատասխանաբար խաղաց երկրորդ դիվիզիոնի Գուրիա և «Դինամո» Բաթում ակումբներում։ Կարիերան ավարտեց «Շեվարդենի-1906»-ում։ Կարիերայի ավարտից հետո նշանակվեց Բորիս Պաիճաձեի անվան մարզադաշտի տնօրենը։ Ղեկավարել է մայրաքաղաքի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]