Նուբար Փաշայի հուշարձան (Եգիպտոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուբար Փաշայի հուշարձան (Եգիպտոս)
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Նուբար Փաշայի հուշարձանը գտնվում է Ալեքսանդրիայի ազգային օպերային թատրոնի բակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի առաջին վարչապետ, Նուբարյաններ հայ գերդաստանի անդամ Նուբար Փաշայի Ալեքսանդրիայի ազգային օպերայի բակում գտնվող բրոնզե արձանի հեղինակն է Դ. Պուեչը[1][2]։ Կյանքի ընթացքում Նուբար Փաշան վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երեք անգամ 1878-1879 թթ. փետրվարի 23-ը, 1884 թվականի հունվարի 23-ից 1888 թվականի հունիսի 9-ը և 1894 թվականի ապրիլի 16-ից 1895 թվականի նոյեմբերի 12–ը։

Նուբար Փաշայի անունով են կոչվել երկու փողոց, մեկը Կահիրեում, մյուսը՝ Ալեքսանդրիայում։ Նրա անունով է կոչվում նաև Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10 հայկական հուշարձաններ աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  2. Նուբար Փաշայի արձանը(չաշխատող հղում)
  3. «Նուբար Փաշայի (Նուբար Նուբարյան,Եգիպտոսի առաջին վարչապետ) արձանը Ալեքսանդրիայում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.