«Նոր Ալադինը» (ռուս.՝ Новый Аладдин), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Իվան Դավիդովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1979 թվականին։ «Ալադին և կախարդական լամպը» արաբական ժողովրդական հեքիաթի ծաղրանմանակումն է։ Ֆիլմում ծաղրվում են նրանք, ովքեր փորձում են ապրել ուրիշի հաշվին։
Ալադինի մասին հին հեքիաթի արդիականացված տարբերակն է, որտեղ արքայադուստր Զուլֆիան, ի տարբերություն բնօրինակի, որպես իր ամուսին ընտրում է ոչ թե գլխավոր հերոսին, այլ ամենակարող Ջինին, որը նրա համար կատարում էր ամբողջ աշխատանքը։