Նորից անբավարար (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորից անբավարար
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵվգենի Ռայկովսկի և Բորիս Ստեպանցև
ՍցենարիստՎադիմ Կորոստիլյով և Միխայիլ Լվովսկի
Բեմադրող նկարիչԱնատոլի Սավչենկո
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ՊրիկվելՄուրզիլկայի արկածները
ՍիկվելՄուրզիլկան և հսկան
Թվական1957

Նորից անբավարար, մեր հատուկ թղթակից Մուրզիլկայի նոր արկածները (ռուս.՝ Опять двойка — Новые приключения нашего специального корреспондента Мурзилки ), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, Մուրզիլկայի մասին չորս մուլտֆիլմերից երկրորդը։

Մուլտֆիլմում պատկերվող Մուրզիլկայի արտաքին տեսքն արմատապես տարբերվում է «Մուրզիլկա» ամսագրում ներկայացվող արտաքին տեսքից։ Հատուկ թղթակից Մուրզիլկայի կերպարի որոնումները, որ դարձել է իր արկածների մասին պատմող չորս մուլտֆիլմերի («Մուրզիլկայի արկածները», «Նորից անբավարար», «Մուրզիլկան արբանյակում», «Մուրզիլկան և հսկան») հերոս, սկսվել են «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 1950-ական թվականների կեսերին։ Հայտարարվում է ներստուդիական մրցույթ, որը 1955 թվականին հաղթում է նկարիչ Անատոլի Սավչենկոն, ով որոշում է փոքրիկ թղթակցի կերպարը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ թղթակից Մուրզիլկան հեռագիր է ստանում Պոչտովայա փողոցի երեխաներից և ճպուռի մեջքին անտառից սլանում է` կատարելու հանձնարարությունը, որի նպատակն էր պարզել, թե ինչու է անբավարար ստացել Ռեշետնիկովի «Նորի՞ց անբավարար» հայտնի նկարի հերոսը։ Տրետյակովյան պատկերասրահում նկարը գտնել Մուրզիլկային օգնում են ռուս նկարիչների հայտնի նկարների կերպարները` Դյուցազունները, Ալյոնուշկան, «Իվան Ցարևիչը գորշ գայլի վրա»։

Պարզվում է, որ աշակերտ Կոլյան անբավարար է ստացել աշխարհագրություն առարկայից, բայց չի ուզում խոստովանել, որ ինքն առարկան չգիտի։ Մուրզիլկան առաջարկում է նրան ճանփորդության մեկնել։ Կոլյան հաղորդում է, որ ինքն ուզում է գնալ հասարակած, որպեսզի արևայրուկ ստանա, լողա տաք ծովում և ուտի տասը բաժին պաղպաղակ։ Մուրզիլկան խնդրում է նրան ցույց տալ հասարակածը կախարդական գլոբուսի վրա։ Տղան հասարակածի փոխարեն ցույց է տալիս Հյուսիսային բևեռը, և նրանք Մուրզիլկայի հետ միասին ընկնում են այդտեղ։ Բևեռում ծույլ աշակերտը չի ցանկանում ընդունել, որ սխալվել է և հետևողականորեն կատարում իր «հասարակածային» երկու ցանկությունները. արևայրուք է ընդունում (ավելի ճիշտ` կապտում է ցրտից, քանի որ հագին միայն շապիկ ու անդրավարտիք էր) և լողանում է սառցե ջրի մեջ։ Միայն դրանից հետո նա ստիպված է լինում տաքանալ փրկարար ծովափղի հսկա կոշիկով և սպիտակ արջի շարֆով, և երբ Մուրզիլկան հրավիրում է նրան կատարելու երրորդ ցանկությունը, այսինքն, ուտել տաս բաժին պաղպաղակ, Կոլյան հրաժարվում է, և նրանք վերադառնում են։ Կոլյան խոստովանում է իր սխալը և խոստանում «երկուսը» դարձնել «հինգ» և նույնիսկ երազում է հայտնվել «Նորից գերազանց» նոր նկարի մեջ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակներ Վադիմ Կորոստիլյով, Միխայիլ Լվովսկի
Բեմադրող ռեժիսորներ Եվգենի Ռայկովսկի, Բորիս Ստեպանցև
Բեմադրող նկարիչ Անատոլի Սավչենկո
Կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկի
Օպերատոր Ն. Կլիմովա
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Ռեժիսորի օգնականներ Ե. Շիլովա, Յու. Պրիտկով
Նկարիչ մուլտիպլիկատորներ Ֆեոդոր Խիտրուկ, Տատյանա Տարանովիչ, Վադիմ Դոլգիխ, Իգոր Պոդգորսկի, Վիկտոր Լիխաչյով, Գենադի Նովոժիլով, Կոնստանտին Չիկին, Բորիս Չանի

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում։ DVD ձևաչափով այն մի քանի անգամ թողարկվել է մուլտֆիլմերի «Մեծ դասամիջոց», «Սոյուզմուլտֆիլմ» հավաքածուներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Бородин. Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор.
  2. Большая переменка (DVD)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]