Նորա Գրիգորյան (դերասանուհի)
Նորա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասանուհի, ռեժիսոր և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Գրիգորյան |
Պարգևներ և մրցանակներ |
Նորա Գրիգորյան (հուլիսի 30, 1993, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ, դերասանուհի։
Թատերական գործիչ, բեմադրիչ և ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորա Գրիգորյանը ծնվել է 1993 թվականի հուլիսի 30-ին Երևանում։ Խորհրդային և հայ թատերական գործիչ, բեմադրիչ և ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է։ 2010 թվականին ավարտել է Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոցում, որն էլ ավարտել է 2014 թվականին։ Զուգահեռ որպես դերասանուհի է աշխատել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ 2013 թվականից՝ նաև որպես բեմադրիչ։
Բեմադրել է Ն. Պտուշկինայի «Աննորմալը», Ռ. Սպրեգելբուրգի «Էքստրավագանզա», Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում», Ա. Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս», Ն. Գրիգորյանի «Խաղաղության փողոցում», Դարիո Ֆոյի «Ազատ զույգ», Ն.էրդմանի «Ինքնասպանը», Ա.Պուշկինի «Օնեգին», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Չսեր»[2][3] և մի շարք մանկական ներկայացումներ՝ «Արքայադուստր Նեսմեյանան», «Երեք խոզուկները», «Մոխրոտը», «Բրեմենյան երաժիշտներ», «Մաշան և երեք արջերը», «Հեքիաթ շաղգամի մասին», «Կարմիր գլխարկը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Շելկունչիկ», «Ձյունե թագուհին» ներկայացումները։
2010 թվականին դարձել է «Ռուսական երգ» միջազգային մրցույթի դափնեկիր։ «Բադաորս», «Ամեն ինչ վաճառվում է», «Царевна Несмеяна», «Ինչպես աստվածներ», «Ախ, այս ֆրանսիական հնարքները»ի ներկայացումների երաժշտությունների հեղինակն է։ Որպես դերասան հանդես է եկել «Արքայադստեր 100 համբույր», «Կարմիր գլխարկ», «Աբանամաթ», «Հաղթանակի օր», Ա. Օստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» ներկայացումներում[4]։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդել է դերասանի վարպետություն[5]։ Մի շարք թատերական փառատոների մասնակից է։ Վ. Բրյուսովի անվան մեդալակիր է։
Ունի երկու դուստր և մեկ որդի։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն դեբյուտ» անվանակարգում (2014)
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում (2016)
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում (2018)
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում (2021)[6]
- Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար մեդալով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նորա Գրիգորյան.«Հորս մահվանից հետո փոքրիկներս վազում էին նրա սենյակ ու…»
- ↑ «Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում է չորս պրեմիերա». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Չսեր»՝ հոգեբանական դրամա ռուսական դրամատիկական թատրոնի բեմում
- ↑ «ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԹատրոնի մարդիկ - Ереванский Драматический Театр имени К. Станиславского». stanislavski.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Нора Григорян». Кино-Театр.Ру. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Լավագույնները հայտնի են. կայացավ «Արտավազդ» 20-րդ մրցանակաբաշխությունը