Նիկողայոս Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկողայոս Վարդանյան
Ի ծնե անունՆիկողայոս Վարդանյան
Ծնվել էապրիլի 29, 1959 (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
ՄասնագիտությունԹավջութակահար, կոնտրաբասիստ
Գործիքներթավջութակ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Նիկողայոս Հակոբի Վարդանյան (ապրիլի 29, 1959(1959-04-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար, կոնտրաբասիստ։

Անվանի ջութակահար Հակոբ Վարդանյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս Վարդանյանը ծնվել է 1959 թվականին, Երևանում։ 1973-1978 թվականներին սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1986 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահարն է։ Նվագախմբի կազմով բազմաթիվ հյուրախաղերով եղել է աշխարհի մի շարք երկրներում, մասնակցել բազում փառատոների Հայաստանում և արտասահմանում։ 1986 թ. երևանյան միջազգային ջազային փառատոնի ժամանակ, որպես կոնտրաբասիստ, հանդես է եկել հոլանդական «Dutch Swing College» խմբի հետ։

Համագործակցել և բազմաթիվ ելույթներ է ունեցել մի շարք հանրահայտ ջազային երաժիշտների, կատարողների ու խմբերի հետ՝ Տաթևիկ Հովհաննիսյան, Արմեն Դոնելյան, Միշել Լեգրան, Չիկ Կորեա, Իգոր Բուտման, Դանիիլ Կրամեր, Ալեքսանդր Զախարյան, Արտո Թունջբոյաջյան, «Earth, Wind & Fire», «Three Mo Tenors» և այլն։ 2001-2004 թվականներին մասնակցել է արաբ երգչուհի Ֆեյրուզի համերգային հյուրախաղերին մի շարք երկրներում։ 2002 թվականին երգչուհու հետ ձայնագրվել է ձայնասկավառակում, 2011 թվականին մասնակցել բեյրության փառատոնին։ Վահագն Հայրապետյանի տրիոյի կազմում ելույթներ է ունեցել «Toronto Du Maurier Downtown Jass Festival» և «Montreal Jazz Fest» փառատոների ժամանակ։ Համագործակցում է Լևոն Մալխասյանի հետ՝ հանդիսանալով «Մալխաս» ջազային խմբի կոնտրաբասիստը։ Աշխատել է Երևանի և արտասահմանյան մի շարք ջազային ակումբներում։ 1998 թվականից մասնակցել է Արտո Թունջբոյաջյանի «Armenia Navy Band» խմբի առաջին ձայնասկավառակի թողարկման աշխատանքներին[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիկողայոս Վարդանյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. «Նիկողայոս Վարդանյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.