Նիկոլա Շպիրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Շպիրիչ
 
Կուսակցություն՝ Alliance of Independent Social Democrats?
Կրթություն՝ Սարաևոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1956(1956-09-04)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Դրվար, Դրվար (համայնք)
Քաղաքացիություն  Բոսնիա և Հերցեգովինա
 
Ինքնագիր Изображение автографа

Նիկոլա Շպիրիչ (սերբ.՝ Никола Шпирић, սեպտեմբերի 4, 1956(1956-09-04)[1], Դրվար, Դրվար (համայնք)), բոսնիացի սերբ քաղաքական գործիչ, Անկախ սոցիալ-դեմոկրատների միության առաջնորդներից մեկը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, 2007 թվականի հունվարից մինչև 2012 թվականի հունվար Բոսնիա և Հերցեգովինայի Նախարարների խորհրդի նախագահ, այնուհետև ֆինանսների նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականին Դրվարոըմ, որտեղ 1970 թվականին ավարտել է տարրական դպրոցը։ Միջնակարգ կրթությունը ստացել է Սարաևոյի Էլեկտրատեխնիկայի դպրոցում, որն ավարտել է 1975 թվականին։ Իր առաջին գիտական աստիճանը ստացել է Սարաևոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում 1979 թվականին այնուհետև 1982 թվականին ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան[2]։ Նրա աշխատանքի թեման եղել է՝ «Ինքնակառավարվող հասարակությունում ֆինանսական զարգացման միջոցների ձևավորում և օգտագործումը»[3]։ 1980 թվականից մինչև 1982 թվականներին աշխատել է Սարաևոյի համալսարանում։ 1992 թվականին դասավանդել է թղթադրամների թողարկում և պետական ֆինանսավորում առարկաները՝ Բանյա Լուկայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում[2]։

Սկսել է ակտիվորեն մասնակցել քաղաքականությանը 1993 թվականից՝ որպես Սերբական արմատական կուսակցության անդամ, որտեղ ընտրվել է գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում։ Բոսնիական պատերազմի ավարտից հետո 1997 թվականին հիմնել Է Դեմոկրատական կուսակցությունը, սակայն հաջորդ տարի ընտրվել է Բոսնիայի և Հերցեգովինայի խորհրդարան Սերբական Դեմոկրատական կուսակցությունից երկու տարի ժամկետով[2]։ Պատգամավորության առաջին ժամկետի ընթացքում ստացել է դոկտորի կոչում Բանյա Լուկի համալսարանում, պաշտպանել է թեզ «Ներդրումային քաղաքականությունը որպես ռազմավարական ընկերության կառավարման բաղադրիչ» թեմայով[4]։

2000 թվականին նշանակվել է մարդու իրավունքների և փախստականների հարցերով նախարարի տեղակալ։ Նույն տարվա վերջին ընտրվել է ժողովուրդների պալատի պատգամավոր Ժողովրդավարական առաջադիմություն կուսակցությունից, զբաղեցրել է պատգամավորական պաշտոնը մինչև 2002 թվականը։ Այդ ընթացքում անդամակցել է անկախ սոցիալ-դեմոկրատների միությանը և 2002 թվականի համընդհանուր ընտրություններում առաջադրվել է արդեն այդ ցուցակից՝ ստանալով շուրջ 30 հազար ձայն և հերթական անգամ դառնալով խորհրդարանի պատգամավոր[2]։

2002-2006 թվականներին զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի և փոխնախագահի պաշտոնները[2]։ 2006 թվականին դարձել է Բանջա Լուկի համալսարանի լիիրավ պրոֆեսոր[4]։ 2006 թվականին վերընտրվել է պատգամավոր, ստանալով 62,5 հազար ձայն, բայց պատգամավոր չի դարձել՝ փոխարենը զբաղեցրել է Բոսնիա և Հերցեգովինայի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը[2]։

2007 թվականի նոյեմբերին հրաժարական է տվել՝ կապված Եվրամիության կողմից երկրում հաստատված բարեփոխումներ իրականացնելու Բոսնիա և Հերցեգովինայի հարցերով գերագույն ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի ջանքերի հետ։ Շպիրիչը մտահոգություն է հայտնել, որ այս բարեփոխումները կխախտեն Բոսնիայում զարգացած էթնիկ հավասարակշռությունը[5]։ Ժամանակավոր կառավարության ղեկավար չորս ամիս աշխատելուց հետո, 2008 թվականին փետրվարի վերջին, երբ քաղաքական ճգնաժամը հաջողությամբ լուծվել է, Շպիրիչը վերանշանակվել է վարչապետի պաշտոնում[6]։

2010 թվականի մարտին որպես Բոսնիա և Հերցեգովինայի վարչապետ, մասնակցել է Կոսովոյի հարցով Բալկանյան գագաթնաժողովին, որը կազմակերպել են Խորվաթիան և Սլովենիան (որի անկախությունը Բոսնիան այդ ժամանակ չէր ճանաչում), բայց ցուցադրաբար լքել է դահլիճը Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի ելույթի ժամանակ[7]։ Նույն թվականին վերընտրվել է խորհրդարանի պատգամավոր՝ ստանալով շուրջ 61 հազար ձայն[2]։ Նոր կառավարության ստեղծման շուրջ բանակցությունները շարունակվել են այդ ընտրություններից հետո 14 ամիս և ավարտվել են 2011 թվականի դեկտեմբերի վերջին՝ Վիեկոսլավ Բևանդայի գլխավորած կաբինետի ձևավորմամբ[8]։ Ազգային քվոտաների հիման վրա ձևավորված կառավարությունում սերբերի Շպիրիչը նշանակվել է ֆինանսների նախարար[9] և նախարարների խորհրդի նախագահի տեղակալ[10]։

Շպիրիչն ամուսնացած է, ունի դուստր և որդի[2]։ 2012 թվականի դեկտեմբերին ստացել է վնասվածք ավտովթարից. մասնավոր մեքենան բախվել է Շպիրիչի մեքենային։ Մեքենայի 18-ամյա վարորդը, նրա ուղևորները և Շպիրիչի վարորդը թեթև վնասվածքներ են ստացել, իսկ նախարարը ենթարկվել է ազդրի վիրահատության[11]։

2014 թվականին վերընտրվել է որպես Ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 2019 թվականին դարձավ Ժողովուրդների պալատի անդամ[12]։ 2018 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդգրկել է Շպիրիչի անունը այն անձանց «սև ցուցակում», որոնց արգելվում է մուտք գործել ԱՄՆ։ Ամերիկյան գործակալությունը այս քայլը բացատրել է կոռուպցիոն սխեմաներին սերբ քաղաքական գործչի մասնակցության վերաբերյալ տեղեկատվության առկայությամբ, սև ցուցակում առկա է նաև նաև Անկախ սոցիալ-դեմոկրատների միության նախագահ Միլորադ Դոդիկի անունը[13]։ Չնայած կոռուպցիայի մեղադրանքներին, Շպիրիչը 2020 թվականի սեպտեմբերին ընդգրկվել է ընտրությունների վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի համակարգման խորհրդարանական կոմիտեի կազմում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Nikola_Špirić
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Špirić Nikola, Savez Nezavisnih Socijaldemokrata – SNSD (sa koalicionim partnerima)». Čiste liste (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Автобиография(սերբ.) на сайте Баня-Лукский университет
  4. 4,0 4,1 Автобиография(սերբ.) на сайте Баня-Лукского университета
  5. «Bosnian PM resigns over reforms». BBC (անգլերեն). 2007 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Stefan Ralchev (2008 թ․ փետրվարի 21). «Bosnian Parliament Re-appoints PM Spiric's Government - Media». SEE News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «Serbia refuses to attend Balkan summit over Kosovo». CTV News (անգլերեն). 2010 թ․ մարտի 20. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Lana Pasic (2012 թ․ հունվարի 12). «In Bosnia, a Government at Last». Balkanalysis.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. «PM-designate nominee expects Bosnia to get new gov't in Jan». TPortal.hr (անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «Council of Ministers of Bosnia and Herzegovina Holds Its 4th Session». Council of Ministers of Bosnia and Herzegovina (անգլերեն). 2012 թ․ մարտի 21. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. Elvira M. Jukic (2012 թ․ դեկտեմբերի 3). «Bosnian Finance Minister Injured in Car Crash». BalkanInsight (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. «Nikola Špirić. Biografija». Centar za istraživačko novinarstvo (բոսնիերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. Mladen Dragojlovic (2018 թ․ սեպտեմբերի 11). «BiH Parliament MP under US sanctions». Independent Balkan News Agency (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  14. «TI BiH: Špirić's appointment a slap in the face to the fight against corruption». FENA News. 2020 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Շպիրիչ» հոդվածին։