Նիկոլայ Ժուրավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ժուրավսկի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝kayaker, քաղաքական գործիչ և կանոեի թիավար
Երկիր՝ Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 8, 1964(1964-08-08) (59 տարեկան)
Ծննդավայր՝Chircăiești, Căușeni District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
175 սանտիմետր
Քաշ՝75 կիլոգրամ[1]

Նիկոլայ Ժուրավսկի (օգոստոսի 8, 1964(1964-08-08), Chircăiești, Căușeni District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի կանոիստ, որը երեք օլիմպիական մրցանակ է նվաճել իր թիմակից Վիկտոր Ռենեյսկու հետ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988)։

Ներկայումս գլխավորում Է Մոլդովայի Հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիավարել է 14 տարեկանում, առաջին մարզիչը Պավել Կադնիկովն էր (1978 թվականից)։ 1983 թվականից մարզվել է Ալեքսանդր Կիրպիչենկոյի ղեկավարությամբ։

Սեուլում կայացած Օլիմպիական խաղերում նա նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հանդես գալով ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Ժուրավսկին ընդհանուր առմամբ 8 ոսկե մեդալ է նվաճել կանոեի թիավարության աշխարհի առաջնություններում, ինչպես երկուսում, այնպես էլ քառյակում։ Այնուամենայնիվ, Ժուրավսկին և Ռենեյսկին չեն ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում 1992 թվականի Օլիմպիական խաղերում։ Այդ պատճառով Ժուրավսկին համաձայնել է հանդես գալ Ռումինիայի դրոշի ներքո, սակայն մեդալ դա նրան չի բերել։ 1996 թվականի Օլիմպիական խաղերում նա և Ռենեյսկին ներկայացրել են Մոլդովան և նվաճել արծաթե մեդալ, որը դարձել է անկախ Մոլդովայի առաջին օլիմպիական պարգևը։

2001 թվականին Ժուրավսկին դառնում է մոլդովական Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում նա արդեն երրորդ ժամկետն է անընդմեջ[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Ժողովուրդների Բարեկամության շքանշանով (1988) և Հանրապետության շքանշանով (1996)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]