Նիկոլայ Գլեբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Գլեբով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1909(1909-04-27)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ հունվարի 16, 1996(1996-01-16) (86 տարեկան)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան

Նիկոլայ Յակովլևիչ Գլեբով (ապրիլի 27, 1909(1909-04-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 16, 1996(1996-01-16), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ (1970)։ Ֆիզիկական կուլտուրայի գերազանցիկ (1948[1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ սկսել է խաղալ 1925 թվականին Մոսկվայի «Նարպիտա» ակումբային թիմում, այնուհետև հանդես է եկել Մոսկվայի այլ ՄՈՀԷՍ, «Էլեկտրոզավոդ», «Էներգիա», «Ստալինեց» թիմերում։ 1930 թվականին Մոսկվայի հավաքականի կազմում դարձել է մետաղագործների արհմիության մրցաշարի հաղթող[2]։

Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին[2][3]։

1945-1947 թվականներին եղել է «Տորպեդո» ԿՄԸ-ի կենտրոնական խորհրդի նախագահ։

1950-1970-ական թվականներին մարզել է բազմաթիվ թիմեր։ Ամենամեծ հաջողությունը եղել է «Արարատի» մարզչի պաշտոնում նվաճած երկրորդ տեղը ԽՍՀՄ 1971 թվականի առաջնությունում։ Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ ֆուտբոլի ֆեդերացիաների մարզչական խորհուրդների անդամ[2]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ բարձրագույն լիգայի արծաթե մեդալակիր՝ 1971:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Во Всесоюзном комитете // Советский спорт (газета). — 21 декабря, № 102. — с. 2.
  2. 2,0 2,1 2,2 «Профиль» (ռուսերեն). Спортивный некрополь. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  3. «Память народа». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 27-ին.