Նիլս Վերկոյեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիլս Վերկոյեն
հոլ.՝ Nils Verkooijen
Ծնվել էմարտի 12, 1997(1997-03-12)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՀաառլեմ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունդերասան և սցենարիստ

Նիլս Վերկոյեն (հոլ.՝ Nils Verkooijen, մարտի 12, 1997(1997-03-12)[1], Հաառլեմ, Նիդերլանդներ), հոլանդացի դերասան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլսի կարիերան սկսվել է 2004 թվականին, երբ նա 7 տարեկան էր։ Նրա առաջին դերը ոչ այդքան ուշագրավ «Էնգելն ու նրա եղբայրը» կարճամետրաժ ֆիլմում էր։ Արդեն 2005 թվականին Նիլսը խաղացել է «Ձիուկ Վինկիի համար» ավելի հաջողված նախագծում։ Նրան անմիջապես նկատում են պրոդյուսերները և ռեժիսորները` երիտասարդ և խոստումնալից դերասանին հրավիրելով մասնակցելու նոր նախագծերի։ Այնուհետև Նիդերլանդներում թողարկվել է Նիլսի մասնակցությամբ նոր` «Van Speijk»-ը ֆիլմը (հեռուստասերիալ, 2006-2007)։

Նիլսը նկարահանվել է բազմաթիվ նախագծերում, ինչպիսիք են «Մաաստրիխի ոստիկանները» (հեռուստասերիալ 2007), «Որտե՞ղ է Ձմեռ պապիկի ձին» (2004), «Ողջ մնալու կանոնները» (սերիալ, 2011-2012) «Մահացու կինը» (հեռուստասերիալ, 2012)։ Նիլսի կարիերայում եղել է նաև կրկնօրինակման փորձ, նա հնչունավորել է «Որդի» ֆիմի հերոսին (2011)։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գաղտնի նամակ» (2010), «Դիկ Տրոմ» (2010), «Նոր նիտրո տղաներ» (2011), «Լավ երեխաները չեն արտասվում» (2012)։

Ներկայումս Նիլսը շարունակում է հանդես գալ ֆիլմերում, զբաղվել դերասանությամբ և ուրախացնել իր երկրպագուներին այնպիսի նոր դերերով, ինպիսիք են «Բոբբին և ուրվականների որսորդները» (2013), «Խղճացեք» (2013) նախագծերում խաղացած դերերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 Engel en Broer Broer
2005 Het paard van Sinterklaas Nils
2006 Worst Jongetje
2007 De Brug Max
2009 Juli Mick
2010 Գաղտնի նամակ Briefgeheim Thomas
2010 Dik Trom Viktor
2011 Collins Kosmos Robin
2011 New Kids Nitro Sarcastische jongen
2012 Լավ երեխաները չեն արտասվում Achtste-groepers huilen niet Joep
2013 Բոբբին և ուրվականների որսորդը Bobby en de geestenjagers Bobby
2013 Խղճացեք Spijt! Justin
2013 Նախ ընկերները, հետո աղջիկները Bro’s Before Ho’s Jongen die film huurt
2013 20 leugens, 4 ouders en een scharrelei Dylan DeLahaye
2014 Oorlogsgeheimen Leo
2014 Պարեր հրաբխի վրա Dansen op de vulkaan Maarten
2015 Michiel de Ruyter Engel de Ruyter
2015 Baron 1898 Jochem

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլս Վերկոյեն» հոդվածին։