Նիլս Ուլաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
պինգվին Նիլս Ուլաֆ, 2008 թ. լուսանկար

Նիլս Ուլաֆ (նորվ.՝ Nils Olav), արքայան պինգվին, բնակվում է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենդանաբանական այգում։ Այս պինգվինը հանդիսանում է նորվեգական թագավորական գվարդիայի խորհրդանիշը, ներկայումս կրում է գնդապետ կոչում և 2008 թ. նրան շնորհվել է ասպետի սըր կոչում[1]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

1961 թվականին Նորվեգիայի թագավորական գվարդիան այցելում է զինվորական երաժշտախմբերի Էդինբուրգյան շքերթին, որտեղ մասնակցում է ցուցադրական ելույթներին[2]։ Շքերթի ժամանակ գվարդիայի լեյտենանտ Նիլս Էգելիենը (նորվ.՝ Nils Egelien) հետաքրքրվում է Էդինբուրգի կենդանաբանական այգու պինգվիններով։ 1972 թվականին, երբ գվարդիան նորից այցելում է Էդինբուրգ, պինգվիններից մեկը «որդեգրվում է»։ Նրան անվանում են Նիլս Ուլաֆ. Նիլս՝ լեյտենանտ Նիլս Էգելիենի և Ուլաֆ՝ Նորվեգիայի Ուլաֆ V թագավորի պատվին։

Նիլս Ուլաֆին տրվում է ենթակապրալի (նորվ.՝ visekorporal) զինվորական կոչում, և նորվեգական գվարդիայի՝ Էդինբուրգ կատարած ամեն այցից հետո պինգվինի կոչումը բարձրացվում է, 1982 թվականին նա դառնում է կապրալ, 1987 թ. սերժանտ, իսկ այդ կոչումը ստանալուց քիչ ժամանակ անց պինգվինը սատկում է։ Նրան փոխարինում է մեկ այլ պիգվին՝ Նիլս Ուլաֆ II։

1993 թվականին կոչումը բարձրացվում է մինչև գնդային սերժանտ (sergeant major), իսկ 2005 թվականի օգոստոսի 18-ին Նիլս Ուլաֆին շնորհվում է գնդապետի կոչում (Colonel-in-Chief)[3]։ Մինչ այդ՝ նույն թվականի օգոստոսի 15-ին նրան շնորհվում է ասպետի կոչում։ Ասպետ շնորհելու կապակցությամբ Էդինբուրգի կենդանաբանական այգում կանգնեցվում է նրա բրոնզե արձանը, նման արձան տեղադրվում է նաև Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ նորվեգիայի թագավորական գվարդիայի շտաբ-բնակարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]