Նեքա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նեքա
պարս.՝ نكا
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՄազանդարան
ՇահրեստանՆեքա
Բնակչություն60 991 մարդ (2016)[1]
Նեքա (քաղաք) (Իրան)##
Նեքա (քաղաք) (Իրան)

Նեքա (պարս.՝ نكا), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում, Նեքա շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 60 991 մարդ (2016)[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Մազանդարանի արևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Սարիից մոտ 20 կմ հյուսիս-արևելք։ Տեղադրված է Էլբուրսի լեռների հարավային ստորոտին` Կասպից ծովի ափից 20 կմ հարավ։ Քաղաքով է անցնում Մազանդարանը Գորգանի հետ կապող թիվ 22 ավտոմայրուղին և երկաթգիծը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 60 991 մարդ, որոնք կազմում էին 19 357 տնտեսություն։ Նեքան Մազանդարան օսթանի բնակչությամբ յոթերորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 6 318[3] 29 151[4] 35 208[4] 46 152[5] 50 680[6] 60 991[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեքա (քաղաք)» հոդվածին։