Նեոֆոլկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Նեոֆոլկ
Neofolk
Ոճային հիմքեր պոստ-պանկ, ֆոլկ-ռոք, էքսպերիմենտալ երաժշտություն
Մշակութային հիմքեր 80-ականներ, Անգլիա
Հատուկ գործիքներ ժողովրդական գործիքներ, էլեկտրոնային երաժշտական գործիքներ
Ճանաչում ոչ մեծ, հիմնականում Եվրոպայում
Բխող ժանրեր Ռազմական ինդասթրիալ (անգլ.՝ Martial industrial)
Տես նաև
Post-industrial - Freak folk

Նեոֆոլկ (դարք ֆոլկ, ապոկալիպտիկ ֆոլկ, անգլ.՝ neofolk, dark folk, apocalyptic folk), երաժշտական ժանր, որը ծագել է 1970-ական թվականներին՝ Եվրոպայում, ամերիկյան ֆոլկի ազդեցությամբ[1]։ Նեոֆոլկը ֆոլկ երաժշտություն է, որի վրա մեծ ազդեցություն է ունեցել պոստ-ինդասթրիալը, խառնվել՝ պոստ-պանկի ու ալտերնատիվ երաժշտության այլ ոճերի հետ և հաճախ ընդգրկում է ժողովրդական, էթնիկական և նեոդասական երաժշտության տարրեր։ Նեոֆոլկը կարող է լինել ինչպես ամբողջությամբ ակուստիկ ֆոլկ, այնպես էլ ակուստիկ՝ դաշնամուրի, ժողովրդական գործիքների, էլեկտրոկիթառի, ինչպես նաև ինդասթրիալ և էքսպերիմենտալ երաժշտության այլ գործիքների նվագակցությամբ[2]։

Նեոֆոլկը վերելք է ապրել 80-ական թվականներին երեք բրիտանական խմբերի շնորհիվ՝ Death in June, Current 93 և Sol Invictus։ Սկզբնական նեոֆոլկը մոտ է պոստ-պանկին։ 90-ականների վերջին նեոֆոլկ երաժիշտները ավելի հաճախ են միախառնում ժողովրդական երաժշտությունը տրիպ-հոփի և էլեկտրոնային երաժշտության այլ ոճերի հետ, որի արդյունքում նեոֆոլկից պայմանականորեն առանձնանում են որոշ ճյուղեր, որոնցից են օրինակ՝ apocalyptic folk, new weird folk, ritual folk։

Պատմություն[խմբագրել]

Սոլ Ինվիկտուսի (Sol Invictus) կենդանի համերգը

«Նեոֆոլկ» տերմինը ծագել է էզոտերիկ երաժշտական միջավայրում՝ 20-րդ դարի վերջին։ Տերմինն օգտագործվել է Դուգլաս Փիրսի (Death In June), Թոնի Վեյքֆորդի (Sol Invictus) և Դեյվիդ Թիբեթի (Current 93) կողմից ներշնչված երաժշտությունը նկարագրելու համար։

Անգլո-ամերիկյան ֆոլկ երաժշտությունը, որը թեմատիկայով և հնչեղությամբ շատ նման է նեոֆոլկին գոյություն ուներ դեռևս 1960-ական թվականներից։ Անգլո-ամերիյյան ֆոլկ երաժիշտներն էլ հենց հետագայում մեծ ազդեցություն են ունեցել նեոֆոլկ կատարողների վրա[2]։ Նեոֆոլկը մինչ 20-րդ դարի վերջը դիտվել է որպես պոստ-ինդասթրիալ երաժշտության մի մաս։

Մշակույթ[խմբագրել]

Նեոֆոլկ երաժշտության ոգին և արժեքները նման են 60-ականների ամերիկյան և բրիտանական ֆոլկին, երկուսն էլ կառուցված են փոփ մշակույթին և մշակույթի կոմերսիալիզացիային դեմ դուրս եկող սկզբունքների հիման վրա։ Չնայած դրան, նեոֆոլկը և ֆոլկը միմյանցից արմատապես տարբեր են։ Նեոֆոլկ ժանրի կատարողների մեծամասնությունը կենտրոնանում են արքայիկ, մշակութային և գրականության արժեքների վրա. տեղական ավանդույթները և հավատալիքները շատ լավ ընդգծվում են էզոտերիկական և պատմական թեմաների հետ զուգահեռ[2]։

Դուգլաս Փիրսը՝ Death in June խմբի մենակատարը

Հեթանոսություն և օկուլտիզմ[խմբագրել]

Նեոհեթանոսության և օկուլտիզմի տարբեր ձևերը մեծ դեր են խաղում նեոֆոլկի թեմատիկայում։ Ռունային այբուբենը, Եվրոպայի հեթանոսական տարածքները և այլ հնագույն թեմաների պատկերումը շատ հաճախ է ընդգծվում նեոֆոլկ երաժշտության մեջ։ Այդ ամենն արտահայտվում է խմբերի անուններով, ալբոմների պատկերներով, հագուստով և բազմաթիվ այլ միջոցներով[3]։

Առնչվող ժանրեր[խմբագրել]

Ապոկալիպտիկ ֆոլկ[խմբագրել]

Ապոկալիպտիկ ֆոլկ (անգլ.՝ apocalyptic folk, աշխարհի ավարտի ֆոլկ) տերմինը կիրառվել է ավելի վաղ, քան նեոֆոլկը, այն օգտագործել է Դեյվիդ Թիբեթը, 80-ականների վերջից մինչև 90-ականների սկիզբը ընկած ժամանակահատվածում իր խմբի՝ Current 93-ի ստեղծած երաժշտությունը նկարագրելու համար[4]։ Թիբեթը սկզբում նպատակ չի ունեցել կապել իր խմբի գործունեությունը ֆոլկ ժանրի հետ[5]։ Տերմինը այժմ կիրառվում է բազմաթիվ խմբերի գործունեությունը նկարագրելու համար։

Ֆոլկ նուառ[խմբագրել]

Ֆոլկ նուառը (ֆր.՝ folk noir, սև ֆոլկ), կիրառվել է լուսանկարիչ Դեյվիդ Միրնսի կողմից 80-ական թվականներին Sol Invictus խմբի երաժշտությունը նկարագրելու համար։ Այս ժանրի մյուս կատարողներին նկարագրելու համար շատ հաճախ կիրառվում է նաև «դարք ֆոլկ» (անգլ.՝ dark folk, սև, մռայլ ֆոլկ) կամ «պագան ֆոլկ» (անգլ.՝ pagan folk, հեթանոսական ֆոլկ) եզրերը։

Ռազմական ինդասթրիալ[խմբագրել]

Ռազմական ինդասթրիալը (անգլ.՝ Martial industrial) կամ ռազմական փոփը շատ ընդհանրություններ ունի նեոֆոլկի հետ և զարգացել է վերջինիս հետ զուգահեռ[6]։ Նեոֆոլկի շատ կատարողներ, հաճախ բեմադրում են ռազմական ինդասթրիալի շոուներ և ստեղծում ռազմական ինդասթրիալ երաժշտություն։ Այլ սերտորեն կապված ոճերից է դարք էմբիենթը, նեոդասական երաժշտությունը, պոստ ինդասթրիալ երաժշտությունը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել]