Նեգևի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեգևի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԲեեր Շևա
ՎայրԲեեր Շևա
Հիմնադրվել է2004[1] և 1906[1]
Քարտեզ
Քարտեզ

Նեգևի գեղարվեստի թանգարան (եբրայերեն՝ מוזיאון הנגב לאמנות‎), գեղարվեստական թանգարան Իսրայելի Նեգև քաղաքում։ Գտնվում է Բեեր Շևայի հին քաղաքում։ Տեղակայված է 1906 թվականին օսմանների կառուցված նախկին կառավարական առանձնատանը՝ ընդգրկված կառավարական կառույցների կազմում, որտեղ ներառված էր նաև Սերայա շենքը և տեղական մզկիթը։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի շենքն օսմաններին բնորոշ առանձնատուն («կոնակ») է. կառավարչի կամ որոշ այլ պաշտոնյաների տուն, որտեղ տեղի էին ունենում պաշտոնական հանդիպումներ և ընդունելություններ։ Ճակատային մասում կա չորս կամարակապ սյունասրահ[2]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում շենքում տեղավորվել է բրիտանական անձնակազմը, 1938 թվականին շենքը դարձել է Բեդվին աղջիկների դպրոց[3]։ Բրիտանական մանդատի ժամանակաշրջանում շենքում կատարվել են տարբեր փոփոխություններ, ավելացվել են ներքին սանդուղքներ, վերևի հարկում՝ երկու սենյակներ։

1948 թվականին Իսրայելի Անկախության պատերազմից հետո շենքը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակին։ Այն կրկին դարձել է հանրային օգտագործման վայր Բեեր Շևա քաղաքի հիմնադրվելուց հետո` որպես առաջին քաղաքապետարանի շենք։

1970-ական թվականներին քաղաքապետարանը տեղափոխվել է նոր շենք և նահանգապետի նստավայրում տեղակայվել է նախկին Օսմանյան մզկիթում գտնվող Նեգևի հնագիտական թանգարանի արվեստի ճյուղը։ 1998 թվականին հայտարարվել է, որ շենքը վտանգված է, և այն փակվել է հանրության համար։

Հին կառույցների պահպանման վարչությունը սկսել է պահպանման գործընթացը ճարտարապետ Զեև Գուրի գլխավորությամբ։ Վերականգնման աշխատանքների ընթացքում շենքը հարմարեցվել է ժամանակակից թանգարանային պահանջներին, ներառյալ հաշմանդամների մատչելիություն և կլիմայի հսկողության հնարավորություն՝ այն դարձնելով Իսրայելի թանգարանային խորհրդի կողմից պաշտոնապես ճանաչված թանգարան[4]։ Շենքը վերաբացվել է 2004 թվականին որպես Նեգևի գեղարվեստի թանգարան։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեգևի գեղարվեստի թանգարանը քաղաքային թանգարան է, հիմնականում ունի ժամանակակից իսրայելական արվեստի հավաքածու, ներառյալ տեղական և տարածաշրջանային արվեստագետների աշխատանքները։ Իր ստեղծման վաղ փուլերում, որպես Նեգևի հնագիտական թանգարանի մի ճյուղ, ներկայացրել է իր մշտական հավաքածուն, պարբերաբար ունեցել է ցուցադրություններ։ 1987 թվականից Նոա Թալի ղեկավարությամբ թանգարանը սկսեց գործել ինքնուրույն` ցուցադրելով իսրայելական և միջազգային արվեստի ժամանակավոր ցուցադրություններ։ 1990-ական թվականներին Գալիա Գավիշի ղեկավարությամբ թանգարանը ընդարձակել է իր հավաքածուն, մասնավորապես եթովպիացի հրեաների կերամիկական և ազգագրական աշխատանքներով։ Գավիշը նաև նախաձեռնել է Բեեր Շևայի կերամիկայի միջազգային բիենալեն։

Թանգարանի տնօրենի և համադրողի պաշտոնում 2002-2010 թվականներին Նոգա Ռավիդը իրականացրեց վերանորոգման աշխատանքներ և թանգարանային չափանիշներին հարմարեցում, ինչպես նաև եղավ երկու ցուցահանդեսների համադրող[5]՝ 2006 թվականին Մայքլ Գրոսի ու Օրի Ռեյզմանի և 2008 թվականին "60-90-60" պատմական ցուցահանդեսը Բեեև Շևայի 60-ամյակի և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի (ANZAC) կողմից քաղաքի նվաճման 90-ամյակի կապակցությամբ, այսպիսով վերջ դնելով Պաղեստինում Օսմանյան կառավարմանը[6]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին թանգարանը դարձել է Բեեր Շևայի «Կիվունիմ» հանգստի մշակույթի ընկերության մի մասը, նոր տնօրեն և համադրող դարձավ արվեստաբան դոկտոր Դալիա Մանորը։ Թանգարանում ինտենսիվ ծրագրով կազմակերպվել են իսրայելցի մեծ արվեստագետների և միջազգային արտիստների ցուցահանդեսներ։ Առաջին ցուցադրությունը խմբակային Southern Spirit ցուցահանդեսն էր, որի մասնակիցների թվում էին Միշել Ռովները, Ռոի Կուպերը, Գիլադ Օֆիրը, Գիլադ Էֆրաթը, Պավել Վոլբերգը և այլք։ Հաջող ցուցադրությունից հետո ցուցահանդեսը ներկայացվեց Թել Ավիվի համալսարանի պատկերասրահում։ Հաջորդ ցուցահանդեսը նվիրված էր Իսրայելի նշանավոր նկարիչ և քանդակագործ Մենաշե Կադիշմանին, որի ընթացքում ներկայացվեցին տպագրություն, քանդակներ և նկարներ, որոնցից առաջինը ցուցադրվել է առաջին անգամ։ Տարին ավարտվել է թղթային արվեստի In Between միջազգային ցուցահանդեսով, որը սկսվել է Հազորեա կիցուցի Վիլֆրեդ Իսրայելական թանգարանից, որը նախաձեռնել էր այն։ Այս ցուցահանդեսի շրջանակներում Նեգևի թանգարանը հարգանքի տուրք է մատուցել Ջոյս Շմիդտին, որը հիմնադրվել է Բեեր Շևայի առաջին թղթի գործարանը և Իսրայելում նախաձեռնել է թղթային արվեստը[7]։ Այս ցուցահանդեսի ընթացքում թանգարանի կրթական ծրագրերն ընդլայնել են՝ բացի հանրային այցելությունները երեխաների համար ներառելով կանոնավոր ստեղծագործ դասընթացներ։

2012 թվականին Նեգևի արվեստի թանգարանում բացվել է Իսրայելական «Հիլելա Թալ» գեղանկարչության առաջին ցուցահանդեսը, որին մասնակցել են նկարիչներ Մոշե Գերշունին, Մոշե Կուպֆերմանը, Լեա Նիկելը, Բաքի Շվարցը, Նահում Թևետը, Իգաել Թումարկինը, Ավիվա Ուրին և այլք[8]։ Ցուցադրությանը հաջորդել է Սիգալիտ Լանդաոյի 'Caryatid' սոլո ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվել է ինստալյացիա, քանդակներ, վիդեո և ձայնային աշխատանքներ։ 2013 թվականին թանգարանում ցուցադրվել են միջազգայնորեն ճանաչված նկարիչ Միշա Բար-Ամի լուսանկարների սոլո ցուցադրությունը, որը ներկայացրել է 1950-ական թվականներից մինչև 2000-ական թվականներին Իսրայելի հարավում արված լուսանկարներ։ 2013 թվականի հոկտեմբերին Յոմ Քիփուրի պատերազմի 40-ամյակին բացվել է խմբակային պատմական ցուցահանդես։ 2014 թվականին կազմակերպվել է Նեգևի բրիգադի հուշարձանի 50-ամյակին նվիրված ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվել է արձանի հեղինակ Դանի Կարավանի սոլո ցուցադրությունը, ինչպես նաև այն արվեստագետների աշխատանքները, որոնք ոգեշնչված ստեղծագործությունից, լուսանկարել են այն։ Ցուցահանդեսի ժամանակահատվածում կազմակերպվել են միջոցառումներ, ինչպես նաև Նեգևի Բեն Գուրիոնի անվան համալսարանում կայացել է միջազգային սիմպոզիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The council for conservation of heritage sites in israel (երբ.) — 2009.
  2. Luz, Nimrod (2008). The Making of Modern Beer Sheva: An Imperial Ottoman Project", in Beer Sheva: Metropolis in the Making, edited by Yehuda Gardus & Esther Meir-Glitzentein. Be'er-Sheva: Ben-Gurion University. էջ 169.
  3. Biger, Schiller, Gideon, Elie (1991). Beer Sheva and its Sites. Jerusalem, Israel: Ariel. էջեր 95–96.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Carmeli, Shlepak, Avraham, Shaul (2011). Museums and Display Spaces in Israel. Israel: Ministry of Culture and Sport.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Endless Encounter; Works by Michael Gross and Ori Reisman from the Phoenix Company Collection. Be'er-Sheva, Israel: The Negev Museum of Art. 2006.
  6. Australian Light Horse, Australian in World War I. Australia: Commonwealth of Australia. 2007. էջեր 14–15.
  7. Schmidt, Joyce; Nellie Stavisky (Winter 1987). «Mitnan and Hand Papermaking in Israel». Hand Papermaking: 12–17.
  8. Unknown art collector reveals treasure trove of Israeli paintings

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեգևի գեղարվեստի թանգարան» հոդվածին։