Նարկոզ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարկոզ
անգլ.՝ Awake
Երկիր ԱՄՆ
Ժանրհոգեբանական թրիլեր, դրամա և քրեական ֆիլմ
Թվական2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոբի Հարոլդ
Սցենարի հեղինակՋոբի Հարոլդ
ԴերակատարներՀեյդեն Քրիստենսեն, Ջեսիկա Ալբա, Թերենս Հովարդ, Լենա Օլին, Առլիս Հովարդ, Ֆիշեր Սթիվենս, Քրիստոֆեր ՄաքԴոնալդ, Սեմ Ռոբարդս, Դևիդ Հարբոր, Դենիս Օ'Հեյր և Ջորջինա Չապման
ՕպերատորՌասել Քարփինթեր
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
ՄոնտաժՔրեգ ՄակՔեյ
ԿինոընկերությունThe Weinstein Company
Տևողություն84 րոպե
Պաշտոնական կայքէջ

Նարկոզ (անգլ.՝ Awake, բառացի «Անքուն»), 2007 թվականի ֆիլմ, դրամա, թրիլլերի։ Ֆիլմի ռեժիսորն է ամերիկացի Ջոբի Հարալդան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը Կլեյտոն Բերեսֆորդն է, ով միլիարդատեր է, բայց ունի սրտի լուրջ խնդիրներ։ Հետևաբար նա պետք է փոխպատվաստեր իր սիրտը, որի համար անհրաժեշտ էր դոնոր։ Նա որոշում է ամուսնանալ իր հարսնացու՝ Սեմի հետ, որի հետ ծանոթ էր մեկ տարի։ Վիրահատությունը սկսվում է, բայց տեղի է ունենում անսպասելին։ Կլեյտոնը չի քնել, լսում է և հասկանում է ամեն ինչ, սակայն խոսել և շարժվել չի կարողանում։ Կլեյտոնի գիտակցությունը տեղն էր և նա լսում և հասկանում էր ամեն բան[1]։

Վիրահատության ընթացքում պարզվում է, որ ամբողջ վիրահատող թիմը, բացառությամբ բժիշկ Լումպի, հանցագործներ են, ովքեր ուզում են սպանել Կլեյտոնին և ստանալ նրա փողերը։ Կլեյտոնին բոլորը դավաճանել էին, բայց նրա համար ամենաթանկը իր մայրն էր, ով կարող էր փրկել իրեն։ Լիլին՝ Կլեյտոնի մայրը հասկանում էր, որ Սեմը ինչ-որ բան է թաքցնում։ Նրա պայուսակից գտնում է հաբեր և նամակներ, որտեղ գրված է, որ Սեմը աշխատել է այդ հիվանդանոցում։ Լիլին խոսում է բժշկի հետ, ում ծանոթ է 15 տարի, և պատմում է նրան, թե ինչ է կատարվում։ Այնուհետև նա կուլ է տալիս մի հաբ, որ հանդիպի իր որդուն։ Նա մտքով տեղափոխվում է Սուրբ Ծնունդ, երբ մահացել էր Կլեյտոնի հայրը։

Հիշում է, որ այդ գիշեր իր ծնողները վիճել են։ Կլեյտոնի հայրը շարժվում է դեպի իր տղան և Լիլին հարվածում է նրա գլխին, ասելով չմոտենաս իմ որդուն։ Տղամարդը վայր է ընկնում աստիճաններից և մահանում է։ Փոքրիկ Կլեյտոնը որոշում է մոռանալ կատարվածի մասին։

Հիմա հիշելով անցածը՝ նա ընդունում է մոր զոհաբերությունը, վերադառնում կյանքի։ Սեմին և հանցագործ բժիշկներին բերման են ենթարկում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Հեյդեն Քրիստենսեն Կլեյտոն Բերեսֆորդ
Ջեսսիկա Ալբա Սեմ Լոկվուդ
Տերրենս Հովարդ բժիշկ Ջեկ Հարպեր
Լենա Օրլին Լիլիթ Բերեսֆորդ
Կրիստաֆոր ՄակԴոնալդ բժիշկ Լարի Լուպին
Ֆիշեր Ստիվենս բժիշկ Պուտնամ
Սեմ Ռոբերդս Կլեյտոնի հայրը
Ջորջինա Չապման Պեննի Կարվեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Awake»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում