Նատալյա Թեմուրյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյան Արմենակի Թեմուրյանց
Պատկեր:Темурьянц Наталья Арменаковна.jpg
Ծնվել է1944 հոկտեմբերի 31
Սիմֆերոպոլ
Մահացել էհոկտեմբերի 17, 2017(2017-10-17) (տարիքը 72)
Սիմֆերոպոլ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՈւկրաինա Ուկրաինա
ՄասնագիտությունԿենսաբանություն
Հաստատություն(ներ)Վ.Ի.Վերնադսկու անվան Տավրիկյան ազգային համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն և ֆիզիոլոգիա
Ալմա մատերՂրիմի բժշկական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1989)
Պարգևներ
ԺՏՆՑ արծաթե մեդալ For Scientific Achievements Badge և Honored Worker of Education of the Autonomous Republic of Crimea

Նատալյա Արմենակի Թեմուրյանց ( ուկրաիներեն՝ Наталiя Арменакiвна Темур'янц ; 1944 - 2017 ) — ռուս և ուկրաինացի գիտնական, ֆիզիոլոգ և կենսաբան; կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ղրիմի գիտությունների ակադեմիայի անդամ։

Հեղինակ է ավելի քան 350 հրապարակումների, 12 մենագրությունների և մի քանի արտոնագրերի[1][2] ; Ղրիմի մագնիտոկենսաբանության դպրոցի ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 31-ին Սիմֆերոպոլում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է Ղրիմի պետական բժշկական ինստիտուտի (այժմ ՝ Ս. Ի. Գեորգիևսկու անվան բժշկական ակադեմիա ) մանկաբուժական ֆակուլտետը։ 1972 թվականին նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կենդանիների ծայրամասային արյան մեջ լեյկոցիտների նյութափոխանակության որոշ ցուցանիշների վրա ծայրահեղ ցածր հաճախականության թույլ էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունը» թեմայով։ 1989 թվականին ԽՍՀՄ ԳԱ բարձր նյարդային գործունեության և նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «ոչ իոնացնող ճառագայթման գործողությանը հարմարվելու նյարդային և հումորային մեխանիզմներ»։ թեմայով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականից՝ ասիստենտ, դոցենտ, իսկ 1990-2017-ին՝ Սիմֆերոպոլի Մ․Վ․Ֆրունզեյի անվան պետական համալսարանի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր( Վ. Ի. Վերնադսկու անվան Տավրիկյան ազգային համալսարան)։ 1991 թվականին Նատալյա Թեմուրյանցին շնորհվեց պրոֆեսորի գիտական կոչում։

Եղել է կենսամետերոլոգների միջազգային միության, Ուկրաինական բիոֆիզիկական և ֆիզիոլոգիական ընկերությունների, Եվրոպական և Ամերիկյան կենսաէլեկտրամագնիսական ընկերությունների անդամ։ Նա խմբագրել է «Վ․Ի․Վերնանդսկու անվան Տավրիկյան անվան ազգային համալսարանի գիտական նշումներ» գիտական շարքը, «Շրջանների աշխարհաքաղաքականություն և էկոգեոդինամիկա»,«միլիմետրային ալիքներ կենսաբանության և բժշկության մեջ»,«Էկոհամակարգեր»,«Տավրիկյան բժշկական և կենսաբանական տեղեկագիր» գիտական ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ։

Մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին Սիմֆերոպոլում[3]։

Ղրիմի Վ.Ի.Վերնադսկու անվան դաշնային համալսարանի պատմության թանգարանում նրա պատվին տեղադրվել է հուշատախտակ[4]։

Վաստակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է մեդալներով, այդ թվում՝ ԽՍՀՄ տնտեսական նվաճումների ցուցահանդեսի արծաթե մեդալով (1987)։
  • Վ.Ի.Վերնադսկու անվան Տավրիկյան ազգային համալսարանի Վ․Ի․Վերնադսկին անվան մրցանակի դափնեկիր (2004) և Ղրիմի Ինքնավար Հանրապետության պետական մրցանակ՝ «գիտություն և գիտատեխնիկական գործունեություն» անվանակարգում (2013)։
  • Արժանացել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության «Գիտական նվաճումների համար» կրծքանշանի (2007) և Ղրիմի Ինքնավար Հանրապետության «կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման (2008)[5]։
  • 2011 թվականին նա դարձավ Վ․Ի․Վերնադսկու անվան Տավրիկյան ազգային համալսարանի «ամենաարդյունավետ պրոֆեսոր» անվանակարգում մրցույթի հաղթող[3]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Темурьянц Наталія Арменакіївна(ուկր.)
  2. Патенты автора Темурьянц Наталия Арменаковна
  3. 3,0 3,1 НЕ СТАЛО УЧЕНОГО И ЗАМЕЧАТЕЛЬНОГО ЧЕЛОВЕКА
  4. «Установлена мемориальная доска памяти ученых Крымской школы магнитобиологии». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. «Темурьянц Наталья Арменаковна». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]