Նասի-լեմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նասի-լեմակ
Malaysian cuisine?
Ենթատեսակբրնձով ուտեստ
Առաջացման երկիր Մալայզիա
Հիմնականբրինձ[1], P. amaryllifolius?[1], C. citratus?[1], Կոկոսի կաթ[1], chicken egg?[1], Engraulidae?[1], peanut?[1], shallot?[1], սխտոր[1] և Կարմիր պղպեղ[1]
 Nasi lemak Վիքիպահեստում

Նասի-լեմակ (մալայերեն Nasi lemak, «յուղոտ բրինձ»), Մալայզիայի ավանդական ուտեստ։ Ի սկզբանե համարվել է մալայացիների սնունդ, սակայն ժամանակի ընթացքում հայտնի է դարձել նաև երկրի բոլոր էթնիկ խմբերի մեջ։ Իրենից ներկայացնում է բրինձ, որը եփում են կոկոսի կաթի և պանդանայի տերևների մեջ, մատուցվում է սամբալ կծու սոուսով (սոուսը բաղկացած է կարմիր պղպեղից, որը տարածված է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում)։ Շատ հաճախ ուտեստի մեջ ավելացնում են նաև տապակած գետնանուշ, տապակած անձրուկներ, բանջարեղեններ, վարունգ, եփած ձու (հիմնականում կիսաեփ) և տապակած հավ։ Հազվադեպ հանիպում են տարբերակներ, որտեղ տապակած հավի փոխարեն մատուցում են այլ միս կամ ծովամթերք, իսկ եփած ձվի փոխարեն՝ տապակած։

Ուտեստը տարածված է նաև հարևան երկրներում՝ Սինգապուրում, Բրունեյում, Թաիլանդի հարավում, Ինդոնեզիայում, Սումատրա կղզու որոշ շրջաններում։

Համարվում է մալայական խոհանոցում ամենահայտնի նախաճաշերից մեկը։ Այնուամենայնիվ, շնորհիվ իր հայտնի լինելուն, ռեստորանները մատուցում են ուտեստը որպես ճաշ կամ ընթրիք, որը թույլ է տալիս օգտագործել ուտեստը ամբողջ օրվա ընթացքում։ Ուտեստը վաճառվում է ավանդաբար բանանի տերևների, ինչպես նաև թերթերի կամ փաթեթավորման թղթի մեջ, իսկ ռեստորաններում մատուցվում է ափսեում։

2019 թվականի հունվարի 31-ին Google-ը թողարկել է Google Doodle-ը՝ նշելով նասի-լեմակի օրը[2]։

Առողջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտին TIME ամսագիրը նասի-լեմակը ճանաչել է միջազգային նախաճաշերի 10 ամենաառողջարար ուտեստենրից մեկը[3]։ Սակայն, այս կարծիքը կարող է մոլորեցնող լինել, քանի որ հեղինակը, հնարավոր է նկատի է ունեցել ուտեստի ավելի փոքր և «ավելի առողջ» տարբերակը և համեմատել էր այն ամերիկյան մեծ նախաճաշի հետ (տապակած բեկոն, ձվեր, նրբաբլիթներ)։ Նասի-լեմակի մեկ ամբողջական չափաբաժինը՝ տապակած հաի, մսի կամ ձկան ավելացումով կարող է պարունակել 800-1000 կալորիա։ Կոկոսի կաթով բրինձը նաև պարունակում է հագեցած ճարպ, մի բաղադրիչ, որը կապված է առողջական խնդիրների, այդ թվում՝ շաքարային դիաբետի հետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.kompas.com/food/read/2021/10/20/070300275/resep-nasi-lemak-lengkap-dengan-sambal-ikan-teri
  2. Nasi lemak: What is the Malaysian dish and why is it being celebrated?
  3. 10 Healthy International Breakfasts
  4. «Is Nasi Lemak really a healthy dish?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]