Նանաիմո (աղանդեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանաիմո
Nanaimo bar
Նանաիմոյի բաղադրիչները
Ծագում
Տեսակաղանդեր
Ենթատեսակdessert bar?
Առաջացման երկիրԿանադա Կանադա
Արտադրման վայրՆանիմո, Բրիտանական Կոլումբիա
Ստեղծման տարեթիվ1950
 Nanaimo bars Վիքիպահեստում

Նանաիմո սալիկ (/nəˈnmˌbɑːr/), կանադական ծագմամբ աղանդեր[1]։ Այս սալիկ աղանդերը չի թխվում։ Նրա անունը գալիս է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր կղզու Նանաիմո քաղաքի անունից։ Այն բաղկացած է կարագե գլազուրի քաստարդի շերտի մեջ թաթախված վաֆլի փշրանքների շերտից՝ պատված հալված շոկոլադով։ Այս աղանդերի տարբեր տեսակներ կան՝ բաղկացած տարբեր մասնիկներից, գլազուրի տարբեր համերից (օրինակ՝ անանուխ, գետնանուշի կարագ, կոկոս, մոկկո) և շոկոլադի տարբեր տեսակներից։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նանաիմո սալիկ» անվանմամբ բաղադրատոմսի վաղ օրինակը հայտնվել է Էդիթ Ադամսի մրցանակի խոհարարական գրքում (14-րդ հրատարակություն) 1953 թվականից։ Գրքի օրինակը կարելի է տեսնել Նանաիմոյի թանգարանում։ Այնուամենայնիվ, Նանաիմո սալիկի ծագման հետաքննությունից ելնելով՝ Լենոր Նյումանը գրում է, որ նույն բաղադրատոմսը տպագրվել է «Վանկուվերի արև» օրաթերթում ավելի վաղ նույն տարում «Լոնդոնի ֆոգ Բար» անունով[1]։ Հետագայում բաղադրատոմսը հայտնվում է «Նրա սիրելի բաղադրատոմսերը» վերնագրով հրատարակությունում, որը կազմվել է Բրեչինի միացյալ եկեղեցու կանանց ասոցիացիայի կողմից (1957 թ.), բաղադրատոմսը ներկայացրել է Բալթիմոր Մերիլենդի բնակիչ Ջոյ Ուիլգրեսը[2] (Բրեչինի միացյալ եկեղեցին գտնվում է Նանիմոյում)։ Այս բաղադրատոմսը նաև վերատպագրվել է Քիմ Բլանկի գրքում, «Սեքս, կյանքն ինքնին և բնօրինակ նանաիմո սալիկի բաղադրատոմսը»[3]։

1954 թվականից "Mabel's Squares" բաղադրատոմսը տպագրվել է The Country Woman's Favorite-ում[4][5] Վերին Գլոստերի կանանց ինստիտուտի կողմից (Նյու Բրանսուիկ)։ Բաղադրատոմսը ներկայացրել է տիկին Հարոլդ Փեյնը, Մեյբել (Նոուլս) Սքոթի (1883-1957) դուստրը։ Բաղադրիչների ցանկը, քանակը և արտադրումը սերտորեն համապատասխանում էին Նանաիմո քաղաքի կայքում հայտնաբերված բաղադրատոմսին։

Նանաիմո սալիկի բաղադրիչների բաղադրատոմսերի առաջին տպագրությունը հայտնաբերվել է 1952 թվականին «Women's Auxiliary to the Nanaimo Hospital Cookbook» խոհարարական գրքույկում, որը ներկայացնում է երեք գրեթե նույնական բաղադրատոմսեր, որոնք շատ քիչ են տարբերվում ժամանակակից նանաիմո սալիկից[1]։ Դրանք կոչվում են «շոկոլադե քառակուսի» կամ «շոկոլադի կտոր»։

Պատմությունն ավելի հիմնավոր է դառնում, երբ վանկուվերցի մթերող, խոհարար և «Lazy Gourmet» քաղցրավենիքի գրքի հեղինակ Սյուզան Մենդելսոնին հանձնարարվում է մշակել սալիկը, ընդլայնել` ներառելով մոկկա և այլ տարբերակներ։ Անանուխի համը ստեղծեց թարմ տարբերակ։

Այլ չհաստատված աղբյուրներ սալիկի ստեղծման ամսաթիվ նշում են մինչև 1930-ական թվականներ, երբ այն տեղացիներին հայտնի էր որպես «շոկոլադե սառնարանային տորթ»[6]։ Ժամանակակից աղբյուրներից մեկը նույնիսկ նշում է նանաիմո սալիկի առկայությունը 19-րդ դարում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Newman, Lenore Lauri (2014). «Notes from the Nanaimo bar trail». Canadian Food Studies. 1 (1): 10–19. doi:10.15353/cfs-rcea.v1i1.11. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  2. His/Her Favourite Recipes, Compiled by the Women's Association of the Brechin United Church, p. 52
  3. Kim Blank, Sex, Life Itself, and the Original Nanaimo Bar Recipe, Umberto Press, 1999, pp. 127–29
  4. «The Country Woman's Favorite». University of Guelph, McLaughlin Library. (Call number: TX715.6 C687).
  5. «The Country Woman's Favorite». Library and Archives Canada/Bibliothèque et Archives Canada. (Call number: TX715.6 C6959 1954).
  6. «Nanaimo Bars». Nanaimo Hotel. January 2005. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. Matt Preston (2005 թ․ օգոստոսի 9). «Tried Trio». The Age. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 3-ին.