Նախագծերի մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախագծերի մեթոդ, ուսուցման կազմակերպում, որի դեպքում սովորողները գիտելիք են ձեռք բերում պլանավորման և պրակտիկ առաջադրանք-նախագծեր կատարելու ընթացքում։ Երևան է եկել ԱՄՆ-ի դպրոցներում, 19-րդ դարի 2-րդ կեսին։ Հիմնվում է պրագմատիկական մանկավարժության տեսական կոնցեպցիաների վրա։ Հանգամանորեն լուսաբանվել է ամերիկացի մանկավարժներ Զ․ և Է․ Դյուիի, Ու․ Հ․ Քիլպատրիկի և Է․ Քոլինզի աշխատություններում։ 20-րդ դարի 60-70-ական թվականներին նախագծերի մեթոդը ԱՄՆ-ում լայնորեն քննադատվեց՝ հանրակրթական դպրոցներում ուսուցման անընդհատությունը խախտելու և սովորողների տեսական գիտելիքների մակարդակի իջեցման համար։ Չնայած դրան, ամերիկյան դպրոցներում շարունակվում է նախագծերի մեթոդին համանման վարժաձևերի կիրառումը, օրինակ, գործնական բնույթի թեմաներով ուսուցումը («Տունը և ընտանեկան կյանքը», «Ինչ ենք մենք ստանում ծառերից» և այլն)։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին ԽՍՀՄ-ում նախագծերի մեթոդը մասամբ կիրառվել է փորձնական և որոշ մասսայական դպրոցներում։ «Տարրական և միջնակարգ դպրոցի մասին» ՀամԿ(բ)կ ԿԿ 1931 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման մեջ նախագծերի մեթոդի կիրառությունը սովետական դպրոցում դատապարտվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 154