Նադեժդա Լուկյանչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Լուկյանչենկո
Ծնվել էմայիսի 30, 1939(1939-05-30)
ԾննդավայրQ13648989?, Esil District, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 1, 2004(2004-08-01) (65 տարեկան)
Մահվան վայրQ13648983?, Esil District, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Ղազախստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ղազախստան
Մասնագիտությունկթվորուհի
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Նադեժդա Կոնստանտինովնա Լուկյանչենկո (մայիսի 30, 1939(1939-05-30), Q13648989?, Esil District, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2004(2004-08-01), Q13648983?, Esil District, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Ղազախստան), խորհրդային ղազախ անասնաբույծ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982): Ղազախական ԽՍՀ Հյուսիս-Ղազախստանյան մարզի Լենինյան (այժմ` Եսիլսկու) շրջանի «Զարեչնի» խորհրդային տնտեսությունում աշխատել է որպես կթվորուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Լուկյանչենկոն ծնվել է 1939 թվականի մայիսի 30-ին Ղազախական ԽՍՀ Հյուսիս ղազախական մարզի Լենինյան շրջանի Գուրյանովկա գյուղում, ուկրաինական ընտանիքում։ Դեռևս անչափահաս տարիքից աշխատել է Պետրոպավլովսկի կոշիկի ֆաբրիկայում որպես կշռավար։ Հետագայում որպես բանվոր աշխատել է սպիրտի գործարանում և բեռնակիր` յուղի գործարանում։ 1954 թվականին որոշ ժամանակ աշխատել է Գուրյանովկա գյուղի «Կանաչ պուրակ» կոլտնտեսությունում` որպես կցող բանվոր։

1954 թվականից աշխատել է Հյուսիս ղազախական մարզի Լենինյան շրջանի «Զարեչնի» խորհրդային տնտեսությունում` որպես կթվորուհի։ Շուտով դարձել է առաջատար խորհրդային տնտեսությունում աշխատող կթվորուհիների մեջ։ Մի քանի տարի նա մեկ ֆուրաժային կովից ստացել է տարեկան ավելի քան 3200 լիտր կաթ։ 1975 թվականին որոշ ժամանակ աշխատել է անասնապահական ֆերմայի բրիգադիր, սակայն շուտով վերադարձել է կթվորուհու գործին։ Աշխատելով խորհրդային տնտեսությունում` Լուկյանչենկոն ուսումնասիրել է անասնապահության և անասնաբուժության հիմունքները[1]։

1981 թվականին աշխատել է մի խումբ կովերի հետ, որոնք 6-7 ամիս չէին կթվել։ Լուկյանչենկոն հետևել է, որ դրանք բոլորը սերմնավորվեն և ստացել է 36 հորթ։ Այնուհետև նա հայտնաբերել է, որ մեխանիկական կթի ժամանակ այդ խմբի որոշ կովերի ամբողջ կաթը չի կթվում։ Նա սկսել է դրանց ձեռքով կթել և ստացել լրացուցիչ 3-4 լիտր կաթ։ Լուկյանչենկոյի ջանքերի շնորհիվ № 3 բրիգադի կոլեկտիվը 1981 թվականին հաղթող է ճանաչվել շրջանային սոցիալիստական մրցությունում և լավագույն արդյունքներ ապահովել կաթի ու մսի արտադրության բնագավառում։ 1982 թվականի փետրվարի 22-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով Նադեժդա Կոնստանտինովնա Լուկյանչենկոյին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում[1]։

Նադեժդա Լուկյանչենկոն ընտրվել է Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի 8-րդ գումարման (1971-1974) պատգամավոր, 1978 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, 1981 թվականին եղել է Ղազախստանի Կոմկուսի XV համագումարի, 1986 թվականին՝ ԽՄԿԿ XXVII համագումարի պատվիրակ[1]։

Մինչև 1989 թվականը աշխատել է «Զարեչնի» խորհրդային տնտեսությունում և եղել է երիտասարդության դաստիարակ։ 1989 թվականին թոշակի անցնելուց հետո բնակվել է Հյուսիս ղազախական մարզի Լենինյան շրջանի Չիրիկովկա գյուղում[1]։

Մահացել է 2004 թվականի օգոստոսի 1-ին։ Թաղված է Չիրիկովկա գյուղի գերեզմանոցում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու՝ Կիրիլ Միֆոդևիչի հետ միասին ունեցել են վեց երեխաներ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Труда — североказахстанцы. — Петропавловск, 2012.
  • Имена в истории. Северный Казахстан: Сб. ист.-биографич. очерков. — Петропавловск, 2014.