Յուրի Ալտուդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ալտուդով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1954(1954-09-11) (69 տարեկան)
ԾննդավայրSarmakovo, Զոլկայի շրջան, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԱզգային հետազոտական միջուկային համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունգիտնական
Զբաղեցրած պաշտոններռեկտոր
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Յուրի Կամբուլատովիչ Ալտուդով, (կաբ.-չերք.՝ Алътуд Къамболэт и къуэ Юрий, սեպտեմբերի 11, 1954(1954-09-11), Sarmakovo, Զոլկայի շրջան, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), տեխնիկական գիտությունների դոկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 2015-2019 թվականներին Կաբարդա-Բալկարիայի Խ․ Մ․ Բերբեկովի անվան պետական համալսարանի ռեկտոր, գիտության և տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության III դասի իսկական պետական խորհրդական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1974 թվականներին եղել է Կաբարդա-Բալկարիայի Խ․ Մ․ Բերբեկովի անվան պետական համալսարանի ուսանող։

1974-1978 թվականներին՝ Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի ուսանող։

1978-1981 թվականներին՝ Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի ասպիրանտ։

1981-1992 թվականներին՝ ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության «Էլկոր» արտադրական ասոցիացիայի կիսահաղորդչային սարքերի գործարանի գլխավոր ինժեներ, լաբորատորիայի վարիչ, բաժնի պետի հատուկ նախագծային բյուրոյի պետի տեղակալ, գլխավոր ինժեներ։

1992-2004 թվականներին՝ Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության Պետական գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ[1], Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության վարչապետի (կառավարության նախագահի) տեղակալ, Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության վարչապետի (կառավարության նախագահի) առաջին տեղակալ, «Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության տնտեսության կայունացում և զարգացում» ծրագրի վարչական կոմիտեի ղեկավար («Կաբարդա-Բալկարիա» ազատ տնտեսական գոտու կառավարում), Ռուսաստանի նախագահին առընթեր Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

2004-2005 թվականներին՝ Տեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի Կաբարդա-Բալկարիայի բաժանմունքի նախագահ։

2005-2009 թվականներին՝ Դաշնային նշանակության քաղաքների կողմից ֆինանսական միջոցների ծախսերը վերահսկող վարչության դաշնային բյուջեի ծախսերի վերահսկման տեսչության պետ, մասնավորեցման, օգտագործման և տնօրինման վերահսկողության վարչության դաշնային բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների վերահսկողության տեսչության պետ, Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի տիրապետման, օգտագործման և տնօրինման վերահսկողության դեպարտամենտի համահավաք-վերլուծական տեսչության պետ։

2009-2010 թվականներին՝ Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր[2], տեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի Կաբարդա-Բալկարիայի բաժանմունքի նախագահ, քաղաք Նալչիկ։

2010-2011 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ, քաղաք Մոսկվա։

2013 թվականի հոկտեմբերի 22ին՝ Կաբարդա-Բալկարիայի Հանրապետության IV գումարման խորհրդարանի պատգամավոր[3]։

2012-2013 թվականներին՝ «Սոզվեզդիե» կոնցեռն ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, քաղաք Վորոնեժ։

2013-2015 թվականներին՝ Կաբարդա-Բալկարիայի կառավարության նախագահի առաջին տեղակալ[4]։

2015 թվականի հուլիս 20-2019 թվականի դեկտեմբերի 2՝ Կաբարդա-Բալկարիայի Խ․ Մ․ Բերբեկովի անվան պետական համալսարանի ռեկտոր[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Альтудов Юрий Камбулатович - компромат, биография, образование, национальность» (ռուսերեն). zampolit.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  2. «31 октября 2013 года». parlament.kbr.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «31 октября 2013 года». parlament.kbr.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Первым вице-премьером правительства КБР назначен Юрий Альтудов». РИА Новости (ռուսերեն). 20131022T1835+0400Z. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Юрий Альтудов – ректор КБГУ | РИА Кабардино-Балкария» (ռուսերեն). kbrria.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]