Յուլյա Միխեևա
Յուլյա Միխեևա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Գելենջիկ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | նկարչուհի, դերասանուհի, երգչուհի, բանաստեղծուհի, գրող, դիզայներ, երգերի հեղինակ և հեղինակ-կատարող |
Աշխատավայր | Maneken Theatre? |
Յուլյա Միխեևա (ռուս.՝ Ю́лия Валенти́новна Михе́ева, սեպտեմբերի 15, 1974, Գելենջիկ), Ելենա Կամբուրովայի երաժշտության և պոեզիայի թատրոնի դերասանուհի, նկարիչ, բանաստեղծ և հեղինակ-կատարող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 15-ին, Գելենջիկում։
Ավարտել է Չելյաբինսկի գեղարվեստական ուսումնարանը (1993 թվական)[1]։ Մասնագիտությամբ ինտերիերի դիզայներ է։
1992-2000 թվականներին եղել է Չելյաբինսկու «Մանեկեն» թատրոնի բեմադրող նկարիչ և դերասանուհի[2]։
Մի շարք փառատոների դարփնեկիր է, այդ թվում` Իլմենսկի (1989 թվական, 1991 թվական), Գրուշինսկի, «Երգում են ռուս դերասանուհիներ» համառուսական մրցույթ (1999 թվական), Անդրեյ Միրոնովի անվան դերասանական երգերի փառատոն[3]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005 թվական` «Խնձորներ» դեբյուտային ալբոմ` պրոդյուսեր` Անդրեյ Մակարևիչ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Михеева Юлия Валентиновна». Ильменский фестиваль. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Поливанова (Михеева) Юлия Валентиновна
- ↑ Серебряный Ильмень: Страницы биографии авторской песни / Составитель Л. П. Коробицына. — Челябинск: Южно-Уральское книжное издательство, 2001. — С. 160. — 2000 экз.
- ↑ Андрей Макаревич: «Призываю всех не терять чувство юмора» Արխիվացված 2013-12-03 Wayback Machine // makar.info
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յուլյա Միխեևայի էջը Ելենա Կամբուրովայի թատրոնի կայքում