Յուլիա Լիպնիցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Julia Lipnitskaia Olympics 2014.jpeg

Յուլիա Վյաչեսլավի Լիպնիցկայա (ռուս.՝ Ю́лия Вячесла́вовна Липни́цкая; հունիսի 5, 1998 (1998-06-05) (16 տարեկան), Եկատերինբուրգ, ՌԴ), ռուս գեղասահորդուհի, հասակը 158 սմ է։

Դարձել է 2014 թ. Ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի 2014 թ. չեմպիոն, պատանիների 2012 թ. աշխարհի չեմպիոն և 2013 թ. փոխչեմպիոն, 2012 և 2014 թթ. Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, 2012 թ. ՌԴ պատանիների առաջնության հաղթող[1]։

2014 թ. փետրվարի 10-ից՝ ՌԴ սպորտի վարպետ[2], 2014 թ. փետրվար ամսվա դրությամբ չմշկասահորդների միջազգային ֆեդերացիայի վարկանիշային ցանկում 3-րդն է[3]։

Յուլիա Լիպեցկայան թիմային մրցակարգով դառնալով օլիմպիական չեմպիոն գեղասահքում՝ գերազանցեց 1998 թ. ամերիկացի գեղասահորդուհի Տարա Լիպինսկիի այսպես ասած «տարիքային ռեկորդը». Յուլիան չեմպիոն դառնալու պահին 15 տարեկան 4 ամսական և 5 օրական էր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]