Յորդիս Գրյոնթոֆթ Ռակներունդ
Յորդիս Գրյոնթոֆթ Ռակներունդ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1878[1] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1918[1] (40 տարեկան) |
Մահվան վայր | Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Ամուսին | Nils M. Raknerud? |
Hjørdis Grøntoft Raknerud Վիքիպահեստում |
Յորդիս Գրյոնթոֆթ Ռակներունդ (ի ծնե՝ Grøntoft, նորվ.՝ Hjørdis Grøntoft Raknerud, հուլիսի 11, 1878[1], Քրիստիանիա, Նորվեգիա - հոկտեմբերի 13, 1918[1], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ։ Նա ճարտարապետությամբ 1898 թվականից զբաղվելով Նորվեգիայում և Շվեդիայում՝ Սկանդինավիայի առաջին կին ճարտարապետներից մեկն էր[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռակներունդը մեծացել է Կրիստիանիայում (ներկայումս՝ Օսլո, Նորվեգիա), որտեղ նրա հայրը՝ Հագբարդ Օգոստոս Գրոնտոֆը (1847-84), առևտրական էր։ Նա երեք տարի անցկացրել է Կրիստիանիա Կունստ-ոգ Հաանդվարսկսկոլեում, ստանալով կրթություն ճարտարապետության ոլորտում (1895-97)։ Կրթությունը ավարտելուց հետո նա սովորել է Օվե Էկմանի և Հոլգեր Սինդինգ-Լարսենի հետ։ 1898 թվականին նախագեծ է Sandsgården-ը՝ մեծ տուն Յևիկում, որտեղ կային նաև խանութներ և գրասենյակներ։ Նրա ստորագրված նախագծերը 1898 թվականի մայիսից գտնվում են համայնքային արխիվում[4]։ Հայդի Ֆրոնկնեսթադը, որն ուսումնասիրել էր Գրյոնթոֆթ Ռակներունդ կենսագրականը, նշում է, թե կանանց համար որքան անսովոր էր 19-րդ դարի վերջում կոմերցիոն կառույց նախագծելը[5]։
1898 թվականին նա շարունակել է իր ուսումը Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ նա եղել է ամենաառաջին կին ուսանողներից մեկը։ Մի նամակում նա գրել է. «Համենայն դեպս, ես այս դասարանում առաջին կինն եմ...»[5]։
Երբ նա վերադառնում է Լոնդոնից՝ Նորվեգիայում ճարտարապետների համար քիչ հնարավորություններ կային։ 1904 թվականին նա տեղափոխվում է Շվեդիա՝ Մալմյո, որտեղ նա աշխատում էր որպես քաղաքային ճարտարապետ։ Նա նաև նախագծում էր ինտերիերներ և կահույք։ Նրա կողմից նախագծված որոշ կառույցներ տեսանելի են Մալմյոյից և Լունդից։ Մալմյոյից հետո կրթությունը շարունակելու համար նա տեղափոխվում է Փարիզ։ Այստեղ էլ նա ծանոթանում է Նիլս Ռակներունդի հետ, որի հետ 1908 թվականին ամուսանում է[4][5]։
Զույգը բնակություն հաստատեց Նորվեգիայի հարավում՝ Դրամեն քաղաքում, որտեղ Յորդիսը շարունակում էր նախագծել նախագծել բնակելի շենքեր և կահույք։ 1918 թվականին, Իսպանական գրիպով վարակվելուց հետո, նա հոկտեմբերի 13-ին թոքաբորբից մահանում է[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://byleksikon.drmk.no/raknerud-hjordis-grontoft-1878-1918/
- ↑ Froknestad, Heidi (2012). Mjøsmuseet Årbok 2012: Sandsgården i Gjøvik og arkitekten Hjørdis Grøntoft (PDF) (Norwegian). էջ 19.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Folketelling 1900 for 0301 Kristiania kjøpstad: Hjørdis Grøntoft» (Norwegian). Digitalarkivet. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 «Hjørdis Grøntoft Raknerud» (Norwegian). Localhistorie.no. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 5,2 Finborud Børresen, Mette (2013 թ․ փետրվարի 14). «En målbevisst dame med revolver» (Norwegian). NRK: Hedmark og Oppland. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)