Յոթ Առաքյալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոթ Առաքյալների խճանկարը Յոթ Սրբերի տաճարում, Սոֆիա

Յոթ Առաքյալներ (բուլղար․՝ Свети Седмочисленици ), յոթ սրբեր, որոնք մեծարվում են Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու կողմից 10-րդ դարից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ Առաքյալներին պատկերող որմնանկար մակեդոնական Սուրբ Նաումի վանքում

Յոթ Առաքյալները նաև հարգված և ընդունված են այլ եկեղեցիներում՝ որպես գլագոլիցա և կիրիլիցա գրերի ստեղծողներ և տարածողներ։ Այս սրբերն են Սուրբ Կյուրեղն ու Մեթոդիոսը, որոնք ստեղծել են կյուրեղագիրը, և նրանց հինգ աշակերտները՝ Գորազդը, Կլիմենտ Օհրիդացին, Նաումը, Անգելարը և Սավան[2]։

Թեև Կոնստանտին Պրեսլավացին համարվում է Մեթոդիոսի անմիջական աշակերտը, Եկեղեցին ավանդաբար չի ներառել նրան, քանի որ նա սրբերի շարքին չի դասվել[3]։ Ռուս ուղղափառ եկեղեցում Կյուրեղն ու Մեթոդիոսը հիշվում են առանձին, իսկ նրանց աշակերտները ճանաչվում են որպես առաքյալներ հավասարապես։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Codex Assemanius, հին սլավոնական տեքստի օրինակ, որը գրված է գլագոլիցա գրերով, Օխրիդի գրադպրոց

886 թվականին բուլղարացի տիրակալ Բորիս I-ը ողջունել է դպիրներին, քաջալերել և պետական ​​աջակցություն ցուցաբերել նրանց սուրբ գործին։ Ստեղծվել են 2 հիմնական կրթական կենտրոններ՝ ուսումնական դպրոցներով և գրագրություններով՝ հունարենից հին բուլղարերեն քրիստոնեական գրականության թարգմանության և տարածման, ինչպես նաև երիտասարդ բուլղարական քրիստոնեական եկեղեցու համար քահանաների պատրաստման համար։

Նաումը ղեկավարել է Պլիսկայի դպրոցը, որը տեղափոխվել է Պրեսլավ (893) և հայտնի է դարձել որպես Պրեսլավի գրական դպրոց։

Կլեմենտը (886) ուղարկվել է Բուլղարիայի հարավ-արևմտյան մասում դպրոց հիմնելու։ Հայտնի է որպես Օխրիդի գրադպրոց), տեղական վարչական և ռազմական իշխանությունները դրվել են նրա հրամանատարության տակ։ 7 տարվա ընթացքում նա անձամբ պատրաստել է ավելի քան 3500 քահանա և ուսուցիչ։ Նրան միացել է Նաումը 893 թվականին։ Այսպիսով ստեղծվել են անհրաժեշտ պայմանները և կարճ ժամանակում հունարենը պաշտամունքի և կառավարման մեջ փոխարինվեց ազգային բուլղարերենով, որը հասկանալի էր այն ժամանակ գրեթե բոլոր բուլղարացիներին։

Բուլղարական ուղղափառ եկեղեցին հուլիսի 27-ը սահմանել է որպես Կլիմենտ Օհրիդի Վերափոխման օր և Յոթ Սրբերի օր[4]։

Венцы хваления увенчаим седмочисленники славныя, / Кирилла со Мефодием, Климента, Наума со Саввою / и Горазда со Ангеларием, / яко светила возсиявшия / и Триединаго Бога нам благовестившия, / столпы незыблемыя Церкве Болгарския / и богодухновенныя поборники слова нашего, / бесовское идолом поклонение упразднившия / и Христу Богу молящияся, / Церковь нашу утвердити / и душам нашим даровати / мир и велию милость
- Յոթ Առաքյալների հիշատակի աղոթքը ռուսերեն[5]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Farmer, The Oxford Dictionary of Saints, Fifth Edition Revised, OUP Oxford, 2011, 0191036730, p. 94.
  2. Alban Butler, Lives of the Saints: Edited, Rev, Volume 3, Herbert Thurston as ed., Burns & Oates, 1956, p. 130.
  3. «Свети Седмочисленици». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Matthew Bunson et al., Our Sunday Visitor's Encyclopedia of Saints, Our Sunday Visitor, 1998, 0879735880, p. 551.
  5. «Собор Святых Болгарских Равноапостольных Просветителей». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.