Յոզո Շիմունովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզո Շիմունովիչ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1994(1994-08-04)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիա
Հասակ 191 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
Խրվատսկի Դրագովոլյաց
2006-2013 Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2015 Դինամո Զագրեբ 52 (3)
2015– Սելտիկ 51 (2)
Ազգային հավաքական
2008 Խորվաթիա (մինչև 14) 2 (0)
2009 Խորվաթիա (մինչև 15) 2 (1)
2010 Խորվաթիա (մինչև 16) 3 (0)
2009-2011 Խորվաթիա (մինչև 17) 20 (1)
2012 Խորվաթիա (մինչև 18) 1 (0)
2011-2013 Խորվաթիա (մինչև 19) 10 (0)
2013 Խորվաթիա (մինչև 20) 5 (0)
2013-2015 Խորվաթիա (մինչև 21) 9 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յոզո Շիմունովիչ (խորվ.՝ Jozo Šimunović, jǒːzo ʃimǔːnoʋitɕ, օգոստոսի 4, 1994(1994-08-04)[1][2][3], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Շոտլանդիայի առաջնության «Սելտիկ» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմունովիչը սկսել է ֆուտբոլով զբաղվել 7 տարեկանից իր հայրենի Գորնյա Լոմնիցա գյուղում։ 12 տարեկանում տեղափոխվել է Զագրեբի «Դինամո»[4]։

Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմունովիչն իր նորամուտը Զագրեբի «Դինամոյի» կազմում կատարել է 2013 թվականի մարտի 16-ին՝ փոխարինման դուրս գալով «Ինստրա 1961» դեմ խաղի 90-րդ րոպեին[5]։ 2013 թվականի մարտի 30-ին նա խփել է իր առաջին գոլը «Դինամոյի» կազմում՝ գրավելով «Զադարի» դարպասը[6]։ Նա մասնակցել է «Սպլիտ» ակումբի դեմ ամբողջ խաղին, որն անցկացվել է Խորվաթիայի գավաթի խաղարկության շրջանակներում 2015 թվականի մայիսի 20-ին և ավարտվել է 4։2 հաշվով հօգուտ «Դինամոյի»[7]։

Սելտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Šimunović in Celtic colours, facing Zenit in 2018 թվականի Զենիթի դեմ

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Սիմունովիչը միացել է Շոտլանդիայի առաջնության «Սելտիկ» ակումբին, սակայն տրանսֆերի արժեքը չի հրապարակվել[8]։ Ակումբի կազմում իր նորամուտը կատարել է սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելով Եվրոպա Լիգայի՝ «Այաքսի» դեմ խաղին, որն ավարտվել է 2։2 հաշվով, որտեղ նա ցուցադրել է լավ խաղ[9][10]։ Սակայն կարճ ժամանակ հետո ստացած ոտքի կոճի վնասվածքն ու թիմի անկայուն կառուցվածքը խանգարել են նոր ակումբում տպավորություն թողնելու նրա ջանքերին[11]։ 2016 թվականի հունվարի 15-ին Սիմունովիչը խփել է իր առաջին գոլը «Սելտիկի» կազմում՝ աչքի ընկնելով «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում, որն ավարտվել է 4։1 հաշվով[12], բայց մեկ շաբաթ անց ատացել է ծնկի ջլի վնասվածք և չի խաղացել 6 շաբաթ շարունակ[13]։ Այնուամենայնիվ, մարտի 26-ին հայտարավել է, որ ծնկի վիրահատությունից հետո նա չի խաղա մինչև մրցաշրջանի ավարտ[14]։ Խաղացողն ասել է, որ վիրահատությունից առաջ ինքը 6 շաբաթ խաղացել է վնասված ծնկով․ «Ես գիտեմ՝ դա խենթություն է թվում, որ ես կարող էի խաղալ այս վնասվածքով։ Բայց ...միջավայրը այնքան արտակարգ էր։ Երբ դու խաղում ես այնպիսի մեծ ակումբի համար, ինչպիսին Սելտիկն է, դու կարող ես խաղալ նույնիսկ կոտրված ոսկորով»[14]։

Հուլիսի 13-ին և 14-ին Սիմունովիչը Թվիթերի իր էջում հայտարարել է, որ ինքը 9 շաբաթ է անցկացրել Բելգրադում ապաքինվելու համար և պետք է վերադառնա Գլազգո այդ շաբաթ, և հերքել է այն լուրերը, թե ինքը պետք է հեռանա «Սելտիկից» և միանա «Տորինոյին»[15]։ 2016 թվականի օգոստոսի 30-ին Սիմունովիչը, չնայած իր հայտարարությանը, ուղևորվել է Թուրին՝ բժշկական զննություն անցնելու «Տորինոյում»[16]։ Չնայած բժշկական զննություն անցնելուն՝ հաջորդ օրը հայտարարվել է, որ տեղափոխություն չի կայանա, որովհետև երկու ակումբները չեն կարողացել համաձայնության գալ[17]։ Սիմունովիչը Թվիթերի իր էջում հայտարարել է, որ ինքը լիովին առողջ է և կարող է կենտրոնանալ «Սելտիկի» հետ մարտահրավերների հաղթահարման վրա[18]։ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին նա իր երկար սպասված վերադարձը կատարեց՝ մասնակցելով «Ինվերնեսի» դեմ խաղին, որն ավարտվել է 2։2 հաշվով[19]։

Սիմունովիչը վերականգնվել է թիմում և պատշաճ համագործակցություն սկսել Էրիկ Սվիատչենկոյի հետ կենտրոնական պաշտպանության գծում՝ անցկացնելով ինը հաջող խաղ[20][21][22]։ Այս ընթացքում նա «Սելտիկի» կազմում մասնակցել է «Աբերդինի» դեմ հաղթական խաղին (3։0) 2016 թվականի Շոտլանդիայի լիգայի գավաթի եզրափակչում նոյեմբերին և գոլային փոխանցում կատարել Թոմ Ռոգիչին, որը խփել է «Սելտիկի» առաջին գոլը[20][23]։ Գավաթի եզրափակչում հաղթելուց հետո նա Sportske novosti խորվաթական թերթին ասել է. «Դա իսկապես ֆենոմենալ էր։ Մթնոլորտը սովորաբար հիանալի էր մեր խաղերում, բայց այս անգամ այն բացառիկ էր, որովհետև դա ակումբի 100-րդ տիտղոսն էր»[24]։ 2017 թվականի մարտին Սիմունովիչը խփել է իր առաջին գոլը «Սելտիկում»՝ գրավելով «Դանդիի» դարպասը 2։1 հաշվով ավարտված խաղում, իսկ ակումբը 25 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը գրաված «Աբերդինից», ինչպես և նրանք ավարտել են լիգայի 48-րդ առաջնությունը[25]։ Հետագայում ապաքինվելով վնասվածքներից՝ Սիմունովիչը «Սելտիկում» խաղացել է պաշտպանության կենտրոնում Դադրիյք Բոյատայի հետ միասին։

2017 թվականի սեպտեմբերի 11-ին նա ստորագրել է նոր քառամյա պայմանագիր, որը կավարտվի 2021 թվականի հունիսին[26]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմունովիչը Խորվաթիան ներկայացրել է երիտասարդական բոլոր մակարդակներում[27]։ Նա եղել է Խորվաթիայի մինչև 17, 19 և 21 տարեկանների թիմերի ավագը[28]։

2015 թվականի սեպտեմբերին նա առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական՝ ՈՒԵՖԱ Եվրո 2016 որակավորման փուլի՝ Բուլղարիայի և Մալթայի դեմ խաղերում փոխարինելու մնսվածք ստացած Դեյան Լովրենին, սակայն ինքն նույպես վնասվածք է ստացել և չի խաղացել[29]։

2017 թվականի հուլիսին Սիմունովիչն ընտրվել է ներկայացնելու Բոսնիան և Հերցեգովինան[30]։ Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ նրա ընտանիքը ծագումով եղել է Յայցեից[31]։ Սիմունովիչը այդպես է վարվել Խորվաթիայի հավաքականում չընդգրկվելու պատճառով[32]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 6-ի դրությամբ[33]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Զագրեբ 2012–13 1.ՀՆԼ 3 1 3 1
2013–14 1. ՀՆԼ 23 2 3 0 6 0 32 2
2014–15 1. ՀՆԼ 20 0 3 0 7 0 30 0
2015–16 1. ՀՆԼ 6 0 0 0 4 0 10 0
Ընդհանուր 52 3 6 0 17 0 75 3
Սելտիկ 2015–16 Շոտլանդիայի առաջնություն 11 1 1 0 1 0 4 0 17 1
2016–17 Շոտլանդիայի առաջնություն 25 1 3 0 3 0 2 0 33 1
2017–18 Շոտլանդիայի առաջնություն 9 0 0 0 1 0 9 0 19 0
Ընդհանուր 45 2 4 0 4 0 15 0 62 2
Ընդհանուր կարիերայում 97 5 10 0 5 0 32 0 144 5

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամո Զագրեբ[9]
  • Խորվաթիայի առաջնություն - 2012–13, 2013–14, 2014–15
  • Խորվաթիայի գավաթ – 2015
  • Խորվաթիայի սուպերգավաթ – 2013
Սելտիկ[9]
  • Շոտլանդիայի առաջնություն (3)– 2015-16 , 2016-17 , 2017-18
  • Շոտլանդիայի գավաթ (1) – 2016-17
  • Շոտլանդիայի լիգայի գավաթ (2) – 2016-17 , 2017-18[34]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Jozo Šimunović - povijest Dinama» (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Istra 1961 - Dinamo Zagreb 0:0». soccerway.com. Global Sports Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Dinamo Zagreb - Zadar 5:0». soccerway.com. Global Sports Media. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. Dubravac, Ante (2015 թ․ մայիսի 20). «Dinamo 4:2 Split - Dinamo tek nakon jedanaesteraca došao do Rabuzinovog sunca». Sportnet HR (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Jozo Simunovic: Celtic sign Dinamo Zagreb defender». BBC Sport. BBC. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Jozo Šimunović Trophies». soccerway.com.
  10. Cuddihy, Paul. «Simunovic pleased with his Celtic debut». Celtic FC. No. 18 September 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. Swan, Craig (2015 թ․ հոկտեմբերի 27). «Jozo Simunovic: Celtic are better than Dinamo Zagreb but they have similar issues». Daily Record. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. «Dundee United 1 - 4 Celtic - Match Report & Highlights». Sky Sports. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Jozo Simunovic: Celtic defender out for up to six weeks». BBC Sport. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  14. 14,0 14,1 «Jozo Simunovic out for season after Celtic ace has knee surgery». The Scottish Sun. News UK. 2016 թ․ մարտի 25. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  15. Armstrong, Gary (2016 թ․ օգոստոսի 11). «Celtic star Jozo Šimunović rubbishes reports linking him with Torino switch as NONSENSE». Daily Record. Trinity Mirror. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  16. «Celtic defender Jozo Simunovic in Italy to complete move to Torino». STV. 2016 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  17. Sutherland, Jonathan (2016 թ․ օգոստոսի 31). «Celtic: Jozo Simunovic and Efe Ambrose deals fall through». BBC Sport. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  18. Mackenzie, Alasdair (2016 թ․ սեպտեմբերի 1). «Jozo Simunovic: I didn't fail Torino medical and I'm 100 per cent focused on Celtic». The Herald. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. «Inverness Caledonian Thistle 2-2 Celtic». 2016 թ․ սեպտեմբերի 18 – via www.bbc.co.uk.
  20. 20,0 20,1 Swan, Craig (2016 թ․ նոյեմբերի 29). «Celtic defender Erik Sviatchenko insists competition for places keeps him and partner Jozo Simunovic on top of their game». Daily Record. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  21. Mullen, Scott (2016 թ․ դեկտեմբերի 20). «Brendan Rodgers: Celtic star Jozo Simunovic is going nowhere». Evening Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  22. Hay, Davie (2016 թ․ դեկտեմբերի 22). «Davie Hay: Jozo won't go, there would be an outcry from Celtic fans». Evening Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  23. English, Tom (2016 թ․ նոյեմբերի 27). «Aberdeen 0 - 3 Celtic». BBC Sport. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  24. Olivari, Davorin (2016 թ․ դեկտեմբերի 1). «JOZO ŠIMUNOVIĆ UOČI EL CLASICA PROGOVORIO O VELIKOM MESSIJU 'Misliš da si ga zaustavio, a onda odluči sve'». Sportske novosti (Croatian). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Šimunović zabio prvi gol u sezoni, Celtic nadomak 48. naslova prvaka». Gol. 2017 թ․ մարտի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  26. «Celtic joy as Jozo Simunovic and Scott Brown pen new deals at Parkhead». 2017 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  27. «Jozo Šimunović». hnf-cff.hr.
  28. «Jozo Šimunović preuzima kapetansku traku» (Croatian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Celtic defender Jozo Šimunović will miss Croatia's qualifiers against Bulgaria and Malta due to injury, with Duje Ćaleta-Car called-up as his replacement». hns-cff.hr. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  30. «Hvala Hrvatskoj, ali ću igrati za Bosnu i Hercegovinu» (Bosnian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Čekao sam poziv HNS-a dvije godine» (Bosnian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. Walker, Mark (2017 թ․ հուլիսի 18). «Celtic defender Jozo Simunovic sticks with decision to switch national allegiance». The Herald. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  33. «J. Šimunović». soccerway.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  34. «Motherwell 0 - 2 Celtic». BBC Sport. BBC. 2017 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզո Շիմունովիչ» հոդվածին։