Յան Բոբրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Բոբրովսկի
Ծնվել էմարտի 29, 1945(1945-03-29)[1] (79 տարեկան)
ԾննդավայրRosice, Բռնոյի քաղաքամերձ շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Չեխիա
Մասնագիտությունբասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ
ԿուսակցությունCivic Democratic Alliance?
Պարգևներ և
մրցանակներ

Յան Բոբրովսկի (մարտի 29, 1945(1945-03-29)[1], Rosice, Բռնոյի քաղաքամերձ շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա), չեխ նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, մարզիչ և սպորտային պաշտոնյա։ Ընդգրկված է սպորտի վաստակավոր վարպետների ցուցակում։ Նրա փեսան նախկին ֆուտբոլային պաշտպան Պետր Կրիվանեկն է[3]։

Բասկետբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում խաղացել է «Բրնո» բասկետբոլային ակումբում և Չեխոսլովակիայի տղամարդկանց ազգային հավաքականում, որոնց կազմում մասնակցել է 1972 թվականի օլիմպիական խաղերին և Եվրոպայի վեց առաջնությունների, նվաճել արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ 1970 թվականի աշխարհի առաջնությունում Չեխոսլովակիայի ազգային հավաքականի երկրորդ լավագույն ռմբարկուն էր։ Չեխոսլովակիայի հավաքականի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 267 հանդիպում, ներառյալ օլիմպիական խաղերը (մարզումներով հանդերձ), աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որտեղ 78 խաղում վաստակել է 748 միավոր։

1958-1972 թվականներին որպես «Բրնո» թիմի խաղացող յոթ անգամ դարձել է Չեխոսլովակիսյի չեմպիոն, 1974-1980 թվականներին որպես մարզիչ երեք անգամ դարձել է չեմպիոն։ 1962 թվականից հետո Չեխոսլովակիայի բասկետբոլի լիգայում վաստակել է 9915 միավոր[4][5]։ «Բրնո» թիմի կազմում հաջողությամբ հանդես է եկել Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում, բայց եզրափակչում երկու անգամ պարտվել «Ռեալ Մադրիդ» թիմին (1963–64, 1967–68) և երկու անգամ խաղացել կիսաեզրափակչում (1962–63, 1968–69)։ Միջմայրցամաքային ակումբների միջև աշխարհի գավաթի խաղարկությանը՝ 1969 թվականի հունվարին, «Բրնո» թիմի հետ կիսաեզրափակչում առավելության է հասել «Ռեալի» նկատմամբ 84:77 հաշվով, իսկ եզրափակչում 71:84 հաշվով հաղթել է ամերիկյան «Akron Goodyear Wingfoots» թիմին։

Բասկետբոլի մարզիչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերան ավարտելուց հետո հաջողությամբ աշխատել է որպես մարզիչ, «Zbrojovka Brno» տղամարդկանց և «IMOS Brno - Žabovřesky» կանանց թիմերում։ Մարզել է նաև Չեխիայի ազգային հավաքականի տղամարդկանց և կանանց թիմերը։

2001 թվականին քսաներորդ դարի լավագույն չեխ բասկետբոլիստների ցուցակում զբաղեցրել է 5-րդ տեղը։ 2013 թվականին ընդգրկվել է Չեխիայի բասկետբոլի ֆեդերացիայի փառքի սրահում[6]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի ավագանու ընտրություններում Բոբրովսկին ընտրվել է «Brno-Žabovřesky» քաղաքային խորհրդի անկախ անդամ[7]։ Տարածքային ներայացուցչի մանդատ է ստացել նաև 1998 թվականի ընտրություններում[8], 2002[9], 2006[10], 200[11] թվականներին։

2014 թվականին Սենատի ընտրություններում եղել է Բրնո քաղաքի թիվ 60 ընտրատարածքի անկախ թեկնածուն[12]։ Քվեարկության ժամանակ հավաքել է ձայների 15.77%-ը և զբաղեցնելով 3-րդ տեղը՝ չի մասնակցել երկրորդ փուլին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բասկետբոլի Չեխոսլովակիայի լիգայի կարիերայի վիճակագրության առաջատարներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  2. https://www.brno.cz/obcan/vyznamne-osoby-a-vyroci/ceny-mesta-brna/
  3. Fotbalový rekordman Křivánek vede basketbalistky, Brněnský deník, citováno 8. dubna 2010
  4. Ing. Pavel Šimák: Historie československého basketbalu v číslech (1932-1985), Basketbalový svaz ÚV ČSTV, II. část (1985-1992), Česká a slovenská basketbalová federace
  5. Juraj Gacík: Kronika československého a slovenského basketbalu (1919-1993), (1993-2000)
  6. [1] Síň slávy České basketbalové federace
  7. «Volby do zastupitelstev obcí 18.11. - 19.11.1994, Jmenné seznamy, Výběr: všichni platní kandidáti dle poř. čísla, Zastupitelstvo městské části nebo městského obvodu, Kraj: Jihomoravský kraj, Okres: Brno-město, Obec: Brno-Žabovřesky, Kandidátní listina: Občanská demokratická aliance». Český statistický úřad. 1994. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Volby do zastupitelstev obcí, Jmenné seznamy, Výběr: všichni platní kandidáti dle poř. čísla, Zastupitelstvo městské části nebo městského obvodu, Kraj: Jihomoravský kraj, Okres: Brno-město, Obec: Brno-Žabovřesky, Kandidátní listina: Občanská demokratická aliance». Český statistický úřad. 1998. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Volby do zastupitelstev obcí, Jmenné seznamy, Výběr: všichni platní kandidáti dle poř. čísla, Zastupitelstvo městské části nebo městského obvodu, Kraj: Jihomoravský kraj, Okres: Brno-město, Obec: Brno-Žabovřesky, Kandidátní listina: Občanská demokratická strana». Český statistický úřad. 2002. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  10. «Volby do zastupitelstev obcí, Jmenné seznamy, Výběr: všichni platní kandidáti dle poř. čísla, Zastupitelstvo městské části nebo městského obvodu, Kraj: Jihomoravský kraj, Okres: Brno-město, Obec: Brno-Žabovřesky, Kandidátní listina: Občanská demokratická strana». Český statistický úřad. 2006. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  11. «Volby do zastupitelstev obcí, Jmenné seznamy, Výběr: všichni platní kandidáti dle poř. čísla, Zastupitelstvo městské části nebo městského obvodu, Kraj: Jihomoravský kraj, Okres: Brno-město, Obec: Brno-Žabovřesky, Kandidátní listina: Občanská demokratická strana». Český statistický úřad. 2010. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Volby do Senátu Parlamentu ČR konané dne 10.10. – 11.10.2014, Výsledky hlasování, Obvod: 60 – Brno-město». Český statistický úřad. 2014. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.