Յանա Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանա Դանիելյան
Ծնվել էհուլիսի 3, 1988(1988-07-03) (35 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունհաղորդավար և դաշնակահարուհի
ԱշխատավայրԴար 21, Հայկական երկրորդ հեռուստաալիք և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (2005) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2011)

Յանա Դանիելյան (հուլիսի 3, 1988(1988-07-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանա Դանիելյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 3-ին, Երևան քաղաքում[1]։ Ամուսինը հաղորդավար Սուրեն Փահլևանյանն է[2]։

Մասնագիտական կրթությունը ստացել է 2005 թվականին՝ Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինում, որն ավարտել է 2011 թվականին։ Ստացել է դաշնակահարուհու որակավորումը։

2007-2010 թվականներին որպես հաղորդավարուհի աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, վարել է «Իմիջ կոդ» հաղորդումը։

2010-2011 թվականներին Հայկական երկրորդ հեռուստաալիքում եղել է «Ինչ եփել այսօր» հաղորդման հաղորդավարուհին։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում աշխատել է 2011 թվականից։ Նույն հեռուստաընկերությունում նկարահանվել է «Աննա» հեռուստասերիալում։

Յանա Դանիելյանը 2012 թվականից վարել է «Առավոտ լուսո» հաղորդումը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Յանա Դանիելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  2. «Ասում էին, թե ես և Սուրենը բաժանվել ենք. Յանա Դանիելյան». blog.168.am. 03․07․2021.
  3. «Երկրորդ բալիկի մասին մտածում ենք, բայց մեր երեխաների տարիքային տարբերությունը պետք է մեծ լինի. Յանա Դանիելյան».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]