Յակուտական լայկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակուտական լայկա
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Սախա-Յակուտիայի հանրապետություն
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Յակուտական լայկա (ռուս.՝ Якутская лайка), քարշող շների ցեղատեսակ, որը բուծվել է Սախա հանրապետության Արկտիկական ծովափին։ Բնակության հիմնական վայրերն տեղակայված են Կոլիմա, Ինդիգիրկա, Յանա և Լենա գետերի գետաբերանների մոտ։ Յակուտական լայկան կարող է օգտագործվել եղջերուներ բուծողների, որսորդների կողմից, ինչպես նաև որպես քարշող շուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակուտական լայկաները որպես քարշող շուն

Յակուտական լայկան բուծվել է անտիկ ժամանակներից բնիկ յակուտների կողմից, որոնք զբաղվում էին կաթնասունների և թռչուների որսով։ Ճանաչվել են բարձրարժեք ունեցվածք և օգնականներ յակուտների համար։ Սախա լեզվում այս ցեղատեսակը կոչվում է Սախա իտա, որը նշանակում է յակուտական շուն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակուտական լայկաները որպես քարշող շներ
Յակուտական լայկա

Յակուտական լայկաները կարող են ծառայել տարբեր նպատակների, ունեն գերազանց հոտառություն, լսողություն և տեսողություն, դիմացկուն են, ագրեսիվ զոհի նկատմամբ և մեղմ մարդկանց հանդեպ։ Յակուտական լայկաները կախում չունեն կենսապայմաններից և հեշտությամբ հարմարվում են Հյուսիսային Սիբիրի խիստ պայմաններին։ Նրանք աշխատում են փոքր խմբերով և կարող են աշխատել ամբողջ օրը՝ արշալույսից մինջև երեկո։ Այս շների ժողովրդականությունը մեծացել է Արկտիկայում ռուս առևտրակնների հայտնվելու հետ։

Բևեռային սպիտակ աղվեսի պահանջարկի աճին զուգընթաց ակտիվացել է Արկտիկայի հետազոտությունը։ Տեղի շուկայում եկամտի հիմնական աղբյուրը դարձել է մամոնտների ժանիքների և մորթու առևտուրը։ Յակուտական լայկաների ցեղատեսակի ծագումն ու զարգացումը դեռևս ստույգ հայտնի չէ յակուտների երկրի դժվարամատչելի լինելու և եղանակային խիստ պայմանների պատճառով։ Այդ պայմաններում Յակուտական լայկաները վարել են վայրենի կյանք և խառնասերվել այլ շների հետ։ Այդ ցեղատեսակի պահպանությունը հնարավոր է շների այլ ցեղատեսակներից լիակատար մեկուսացման պայմաններում։ Յակուտական շների առաջին գիտական նկարագրությունը տպագրվել է 18-րդ դարի վերջին, երբ կատարվել են հյուսիսային տարածքների առաջին գիտական ուսումնասիրությունները։ Ռուսական աշխարհագրական միությունը Ռիչարդ Մաակին հանձնարարել է ուսումնասիրել Վիլյուիսկ շրջանը։ «Յակուտիա գավառի Վիլյուիսկ շրջանի նկարագրությունում», որ հրատարակվել է 1877 թվականին, Մաակը գրել է. «Ես տեսա շատ տիպական արտաքինով և Սիբիրում տարածված շուն, որ նման էր աղվեսի»։ 1896 թվականին Վացլավ Սերոշևսկին հրատարակել է «Յակուտներ» գիրքը, որ խմբագրել է Ն. Վեսելովսկին։ Նկարագրելով Յակուտիայի շներին՝ Սերոշևսկին նրանց բաժանել է երկու խմբի՝ պահապան ու որսորդական շներ և քարշող շներ։ Նա գրել է. «Նույնիսկ ամենաաղքատ յակուտը, որ չունի որևէ այլ կենդանի, ունի առնվազն մեկ շուն»։

Նա գրել է. «Կան շների երկու ցեղատեսակներ, դրանցից մեկը՝ այսպես կոչված Տունգուս լայկան, քոչվոր եղջերապահների սրածայր ականջներով շունն է և բևեռային քարշող շունը»։ Բոլոր ուսումնասիրողները Յակուտական շանը նկարագրում են որպես «բևեռային շան» ցեղատեսակներից մեկը։ Որպես առանձին ցեղատեսակ յակուտական լայկաներին առաջինը նկարագրել է Վլադիմիր Իլյիչ Իոխելսոնը, որը 1894-1896 թվականներին աշխատել է Ռուսական աշխարհագրական միության կողմից կազմակերպված Սիբիրյան արշավախմբում և ուսումնասիրել Կոլիմսկի շրջանն ու Վերխոյանսկի շրջանի հյուսիսային հատվածը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում Վլադիմիր Իոխելսոնը հրատարակել է մեծ թվով հոդվածներ, ակնարկներ ու գրքեր, որոնցից շատերում նկարագրել է Յակուտիայի Կոլիմսկի և Վերխոյանսկի շրջանների շներին[1]։ Հարավարևմտյան տարածքներից բացի՝ ամեն մի յուրտում կարելի է գտնել 5-6 շուն, որոնք օգտագործվում են վառելափայտի տեղափոխման կամ տնային տնտեսության այլ անհրաժեշտ աշխատանքների կատարման համար։ Բևեռային շունը շատ մեծ չէ՝ 50-60 սմ ուսերի մոտ... Արտաքինից շունը շատ նման է գայլի սուր ականջներով, շեղ տեղադրված աչքերով, հաստ մորթով և լայն մեծ գլխով, սուր դնչով, ցած պահվող պոչով (երբ շունը հոգնած է, ուտում է կամ ունի վատ տրամադրություն)։ Հիմնականում Կոլիմա քարշող շները տարբեր են և հնարավոր է, այն Կամպատկայի և էսկիմոսների քարշող շների խառնուրդ է ներմուծված այլ ցեղատեսակների հետ»։ Դա պայմանավորված է նարնով, որ ներգաղթյալների կողմից այդ տարածքներ են բերվել նոր շներ։ Սերոշևսկին և Յոկելսոնը նույն կերպ են նկարագրել Յակուտական քարշող շներին. «Ոտքերը համեմատաբար հաստ են և կարճ, կուրծքը, որով քաշում են սահնակը, կատարելապես զարգացած է, վիզը հաստ է և կարճ։ Դեմքն արտասովոր խելացի է և մելամաղձոտ կամ մռայլ արտահայտությամբ։ Մեծ մասամբ այդպես է նաև ներկայում, թեև շները մի քիչ փոխվել են Յակուտիայի հյուսիսում քաղաքակրթության տարածման հետ[2]։

Իշխան Անդրեյ Շիրինսկի-Շիխմատովը 1895 թվականին Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսային Լայկա շների ալբոմը» (ռուս.՝ «Альбом Северных Собак Лаек»), որում տեղ են գտել Ռուսաստանի հյուսիս-արևելքի լայկաների առաջին լուսանկարները։ Լայկաների մասին իր մենագրության մեջ Իշխան Անդրեյ Շիրինսկի-Շիխմատովն ասել է. «Հյուսիսի ուսումնասիրողները, իհարկե, չէին կարող աչքաթող անել հյուսիսային շանը, նրանք չեն կարող չհամաձայնել այն հստակ փաստի հետ, որ այդ շան ներկայությունը հյուսիսային մարդու կյանքը դարձնում է տանելի»։

1910 թվականին Մարիա Դմիտրիևա-Սուլիմովան իր «Լայկան և որսը նրա հետ» (ռուս.՝ «Лайка и охота с ней») գրքում[3] նկարագրել է Կալիմա-Ինդիգիրյան լայկայի առանձնահատկությունները, և այդ նկարագրությունը համարվում է ցեղատեսակի առաջին ստանդարտը։

1982-1983 թվականներին յակուտական լայկաների վեց սահնակներ կատարել են ամենաերկար անցումն արկտիկական ճանապարհորդությունների պատմության մեջ՝ «Советская Россия» թերթի բևեռային գիտարշավի ընթացքում անցնելով 10 000 կմ Ուելենից մինչև Մուրմանսկ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web1.kunstkamera.ru/siberia/Bibliorg/Iokhelson.pdf Արխիվացված 2014-03-26 Wayback Machine В. И. Иохельсон — список опубликованных работ
  2. «Jakutischer Laika Club». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  3. https://sites.google.com/site/laikarticles/books/dmitrievasulima Արխիվացված 2014-04-10 Wayback Machine М. Дмитриева-Сулимова — «ЛАЙКА И ОХОТА С НЕЙ», 1910 год
  4. Лазуркин, Станислав На собаках по Заполярью // Вокруг света. — 1983. — № 8 (2515).